Գնացե՛ք Սելով՝ իմ այն տեղը, որտեղ առաջ հաստատել էի իմ անունը, տեսեք, թե ինչպե՛ս վարվեցի նրա հետ Իսրայելի իմ ժողովրդի չարությունների պատճառով։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Գաղաադի երկրի Հաբիս բնակավայրի բնակիչների մեջ նրանք գտան չորս հարյուր կույս աղջիկ, որոնք տղամարդու հետ անկողնում չէին պառկել։ Նրանց բերեցին բանակատեղի՝ Սելով, որ Քանանի երկրում է։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Գաղաադի Հաբիսի բնակիչների մեջ չորս հարյուր կույս աղջիկ գտան, որոնք այր մարդու հետ չէին պառկել և այր մարդու հետ չէին եղել, և նրանց բերեցին Սելովի բանակատեղին՝ Քանանի երկիր։ |
Գնացե՛ք Սելով՝ իմ այն տեղը, որտեղ առաջ հաստատել էի իմ անունը, տեսեք, թե ինչպե՛ս վարվեցի նրա հետ Իսրայելի իմ ժողովրդի չարությունների պատճառով։
Իսրայելի ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում, և այնտեղ կանգնեցրին Վկայության խորանը, քանի որ երկիրը նվաճվեց նրանց կողմից։
Վեր կացան ելան Բեթել, և Իսրայելի որդիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ Տերն ասաց. «Հուդան թող լինի առաջնորդը»։
Իսրայելի որդիները վեր կացան և մինչև երեկո լաց եղան Տիրոջ առաջ և Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի դեմ»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց վրա»։
Եվ ամբողջ ժողովուրդը մարդ ուղարկեց, որ խոսեն Բենիամինի որդիների հետ, որոնք Ռեմոնի քարայրում էին, և նրանց խաղաղության կոչեցին։
Եվ ասացին. «Իսրայելի ցեղերից ո՞վ է, որ Տիրոջ առաջ չի եկել Մասեփա»։ Պարզվեց, որ Գաղաադի երկրի Հաբիս բնակավայրից ոչ ոք չէր եկել բանակատեղի՝ հավաքին։