Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:32 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Բենիամինի որդիներն ասացին. «Սրանք մեր առաջ կոտորվելու են, ինչպես նախորդ անգամ»։ Իսկ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և հեռացնենք նրանց քաղաքից ու ճանապարհից»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Բենիամինի որդիներն ասացին. «Ահա նրանք մեր առաջ կոտորվում են առաջին անգամների պես»։ Եվ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և նրանց քաղաքից դուրս հանենք դեպի ճանապարհները»։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:32
6 Խաչաձեւ Հղումներ  

Ես և ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ Գայիի բնակիչները մեր դեմ դուրս գան, ինչպես առաջին անգամ, կփախչենք նրանց առաջից։


Երբ ելնեն մեր հետևից, կհեռացնենք նրանց այդ քաղաքից, և նրանք կասեն. “Փախան մեր առջևից, ինչպես առաջին անգամ”։ Երբ փախչենք նրանց առջևից,


Բենիամինի որդիները դուրս եկան ժողովրդի դեմ, հեռացան այդ քաղաքից և սկսեցին նախորդ անգամների պես ժողովրդին ջարդել այն ճանապարհների վրա, որոնցից մեկը դուրս էր գալիս Բեթել, իսկ մյուսը՝ Գաբաա։ Նրանք այդ դաշտում Իսրայելից մոտ երեսուն մարդ կոտորեցին։


Եվ Իսրայելի բոլոր որդիները վեր կացան իրենց տեղից և վերադասավորվեցին Բաալթամարում։ Իսրայելի դարանակալները կռվում էին իրենց տեղից՝ Գաբաայի արևմտյան կողմից։


Այդ ազդանշանի վրա Իսրայելի մարդիկ պետք է հետ քաշվեին պատերազմից։ Բենիամինի ցեղի մարդիկ սկսեցին ջարդել Իսրայելի դարանակալներին, մոտ երեսուն վիրավոր մարդու կոտորեցին և ասացին, թե՝ «Կոտորվում են մեր առաջ այսօր, ինչպես նախորդ պատերազմում»։