Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀԵՍՈՒ 8:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Երբ ելնեն մեր հետևից, կհեռացնենք նրանց այդ քաղաքից, և նրանք կասեն. “Փախան մեր առջևից, ինչպես առաջին անգամ”։ Երբ փախչենք նրանց առջևից,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Նրանք դուրս կգան մեր հետևից, մինչև որ նրանց բաժանենք քաղաքից, որովհետև նրանք կասեն, թե՝ “Փախչում են մեր առջևից, ինչպես առաջին անգամ”, և մենք նրանց առջևից փախչելու ենք։

Տես գլուխը Պատճենել




ՀԵՍՈՒ 8:6
7 Խաչաձեւ Հղումներ  

Եվ փարավոնը կասի իր ժողովրդին. “Իսրայելի որդիները մոլորվել են երկրում, քանի որ անապատը շրջափակել է նրանց”։


Թշնամին ասաց. “Հետապնդեմ ու հասնեմ, բաժանեմ ավարը և դրանցով հագեցնեմ ինձ։ Սրով սպանեմ, և իմ ձեռքը տիրի նրանց”։


Չարի դատաստանն անմիջապես չի կատարվում, այդ պատճառով էլ մարդկանց որդիների սրտերը համարձակվում են չարիք գործել։


Քանի որ մարդն իր ժամանակն անգամ չգիտի, և ինչպես ձկները, որ որսվում են չար ուռկաններով, և թռչունները, որ բռնվում են թակարդների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, երբ այն հանկարծակի հասնում է նրանց։


Ես և ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ Գայիի բնակիչները մեր դեմ դուրս գան, ինչպես առաջին անգամ, կփախչենք նրանց առաջից։


դուք ելե՛ք դարանից, մտե՛ք քաղաք և հարվածե՛ք քաղաքին, և Տերը՝ Իսրայելի Աստվածը, նրանց մեր ձեռքը կհանձնի։ Եվ երբ գրավեք քաղաքը, այրեցե՛ք այն հրով։


Բենիամինի որդիներն ասացին. «Սրանք մեր առաջ կոտորվելու են, ինչպես նախորդ անգամ»։ Իսկ Իսրայելի որդիներն ասացին. «Փախչենք և հեռացնենք նրանց քաղաքից ու ճանապարհից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ