ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ31 Բենիամինի որդիները դուրս եկան ժողովրդի դեմ, հեռացան այդ քաղաքից և սկսեցին նախորդ անգամների պես ժողովրդին ջարդել այն ճանապարհների վրա, որոնցից մեկը դուրս էր գալիս Բեթել, իսկ մյուսը՝ Գաբաա։ Նրանք այդ դաշտում Իսրայելից մոտ երեսուն մարդ կոտորեցին։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ31 Այն ժամանակ Բենիամինի որդիները ելան ժողովրդին դիմագրավելու և քաղաքից բաժանվեցին, առաջին անգամների պես սկսեցին ջարդել ժողովրդին և երեսունի չափ իսրայելացի սպանեցին այն ճանապարհներին, որոնցից մեկը գնում է Բեթել, իսկ մյուսը՝ դաշտի Գաբաա։ Տես գլուխը |