Դավիթը Տիրոջ տապանակը դրեց նոր սայլի վրա՝ վերցնելով այն Ամինադաբ Բլրացու տնից։ Ամինադաբի որդիները՝ Օզան ու նրա եղբայրներն էին քշում տապանակը կրող սայլը,
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենեեսն էր կանգնում։ Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը և ասացին. «Նորից մեր եղբայր Բենիամինի որդիների դեմ պատերազմելու դուրս գա՞նք, թե՞ դադարեցնենք»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք, վաղը նրանց կմատնեմ ձեր ձեռքը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ և այդ օրերին նրա առաջ կանգնում էր Ահարոնի որդի Եղիազարի որդին՝ Փենեհեսը) ու ասացին. «Մեր եղբոր՝ Բենիամինի որդիների դեմ այս անգամ էլ գնա՞նք պատերազմելու համար, թե՞ դադարեցնենք»։ Եվ Տերն ասաց. «Գնացե՛ք, որովհետև վաղը ձեր ձեռքը պիտի մատնեմ նրանց»։ |
Դավիթը Տիրոջ տապանակը դրեց նոր սայլի վրա՝ վերցնելով այն Ամինադաբ Բլրացու տնից։ Ամինադաբի որդիները՝ Օզան ու նրա եղբայրներն էին քշում տապանակը կրող սայլը,
Դուք չէ, որ այնտեղ պիտի պատերազմեք. իմացե՛ք ու կտեսնեք ձեզ հետ եղող Տիրոջ փրկությունը։ Հուդա՛ և Երուսաղե՛մ, մի՛ վախեցեք ու մի՛ զարհուրեք՝ վաղը նրանց դեմ ելնելու, քանի որ Տերը ձեզ հետ է»։
Ահարոնի որդի Եղիազարը իրեն կին առավ Փուտիելի դուստրերից, որը նրա համար ծնեց Փենեեսին։ Սրանք են ղևտացիների նահապետական տների իշխանները ըստ իրենց ընտանիքների։
Գիտեմ, Տե՛ր, որ մարդու ուղին իրենից կախված չէ, այր մարդն ի վիճակի չէ տնօրինելու իր ճանապարհի հաջողությունը։
Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։
որովհետև նրան է ընտրել Տերը քո բոլոր ցեղերի միջից, որպեսզի նա ու նրա որդիները հավիտյանս կանգնեն Տիրոջ՝ ձեր Աստծու առջև՝ պաշտելու նրան և օրհնելու նրա անունը։
Իսրայելի որդիները Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադ, ուղարկեցին Փենեեսին՝ Ահարոն քահանայի որդու՝ Եղիազարի որդուն
Դրանից հետո վախճանվեց Եղիազար քահանան՝ Ահարոնի որդին, և թաղվեց իր որդի Փենեեսին պատկանող Գաբաաթում, որ տվել էին նրան Եփրեմի լեռան վրա։
Հեսուն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տե՛ր, Տե՛ր, ինչո՞ւ քո ծառան այս ժողովրդին անցկացրեց Հորդանան գետից, որ սրանց մատնես ամորհացիներին և կործանես մեզ։ Երանի թե այնտեղ՝ Հորդանան գետի եզերքին, մնացած ու բնակված լինեինք։
Եվ ահա երեկոյան հանդից իր գործից մի ծեր մարդ էր գալիս։ Այդ մարդը Եփրեմի լեռից էր և պանդուխտ էր Գաբաայում, իսկ այնտեղի մարդիկ Բենիամինի որդիներ էին։
Այդ գիշեր Տերը նրան ասաց. «Շտապ վե՛ր կաց և այստեղից իջի՛ր թշնամու բանակատեղի, որովհետև նրան քո ձեռքը մատնեցի.
Դավիթը հարցրեց Տիրոջը և ասաց. «Հետապնդե՞մ այդ ելուզակներին, կհասնե՞մ նրանց»։ Տերն ասաց. «Հետապնդի՛ր և անպայման կհասնես ու բոլոր գերիներին կփրկես»։