Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 18:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 որովհետև նրան է ընտրել Տերը քո բոլոր ցեղերի միջից, որպեսզի նա ու նրա որդիները հավիտյանս կանգնեն Տիրոջ՝ ձեր Աստծու առջև՝ պաշտելու նրան և օրհնելու նրա անունը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 որովհետև քո Տեր Աստվածը բոլոր ցեղերի միջից նրան է ընտրել, որպեսզի նա և նրա որդիները մշտապես կանգնեն ծառայություն անելու Տիրոջ անունով։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 18:5
9 Խաչաձեւ Հղումներ  

գոտիները կկապես Ահարոնի ու նրա որդիների մեջքին, կդնես ապարոշները. այսուհետև նրանք հավիտյան քահանայագործելու են ինձ համար։ Եվ կսրբագործես Ահարոնի ձեռքերն ու նրա որդիների ձեռքերը։


և խոսելով Կորխի ու նրա հետ եղողների հետ՝ ասաց. «Աստված այցի եկավ, ճանաչեց յուրայիններին և սրբերին ու նրանց մերձեցրեց իրեն։ Իսկ նրանց, որոնց չընտրեց, չմերձեցրեց իրեն։


Նրան և նրա հետնորդներին հավիտենական քահանայություն եմ խոստանում, որ նա իր Աստծու փոխարեն վրեժխնդիր լինելով՝ քավեց Իսրայելի որդիների մեղքերը”»։


Ահարոնին ու նրա որդիներին կհանձնես Վկայության խորանի՝ ինչպես զոհասեղանին, այնպես էլ վարագույրից ներս կատարվելիք ծիսական պարտականությունները։ Եթե օտար մեկը մոտենա նրան, թող մեռնի»։


Այդ ժամանակ Տերը Ղևիի ցեղին առանձնացրեց, որ նրանք տանեն Տիրոջ Ուխտի տապանակը, կանգնեն Տիրոջ առջև՝ ծառայելու նրան ու օրհնելու նրա անունը, ինչպես որ լինում է մինչև այսօր։


Այն մարդը, որ գոռոզամտության պատճառով չլսի Տիրոջը՝ քո Աստծուն ծառայող քահանայի կամ այդ օրվա դատավորի ասածը, մահապատժի կենթարկվի։ Դրանով դու չարը կվերացնես Իսրայելի միջից,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ