որովհետև տան մեջ չեմ բնակվել այն օրից, երբ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից։ Ես շրջում եմ՝ իջևանելով վրաններում։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 20:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որովհետև այդ օրերին այնտեղ էր Տիրոջ՝ Աստծու Ուխտի տապանակը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Իսրայելի որդիները Տիրոջը հարցրին (այդ օրերին Աստծու ուխտի տապանակն այնտեղ էր. |
որովհետև տան մեջ չեմ բնակվել այն օրից, երբ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից։ Ես շրջում եմ՝ իջևանելով վրաններում։
Գնացե՛ք Սելով՝ իմ այն տեղը, որտեղ առաջ հաստատել էի իմ անունը, տեսեք, թե ինչպե՛ս վարվեցի նրա հետ Իսրայելի իմ ժողովրդի չարությունների պատճառով։
Եղիազար քահանան թող նրա համար Հայտնությամբ [𝕸 Ուրիմ] հարցում անի Տիրոջը։ Նրա խոսքով պիտի շարժվեն, և նրա խոսքերով պիտի գործեն բոլորը՝ Հեսուն և Իսրայելի բոլոր որդիները՝ ողջ ժողովուրդը»։
Իսրայելի ամբողջ ժողովուրդը հավաքվեց Սելովում, և այնտեղ կանգնեցրին Վկայության խորանը, քանի որ երկիրը նվաճվեց նրանց կողմից։
Հեսուի վախճանվելուց հետո Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը՝ ասելով. «Մեզանից ո՞վ առաջինը պիտի դուրս գա պատերազմելու քանանացիների դեմ»։
Վեր կացան ելան Բեթել, և Իսրայելի որդիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ Տերն ասաց. «Հուդան թող լինի առաջնորդը»։
Իսրայելի որդիները վեր կացան և մինչև երեկո լաց եղան Տիրոջ առաջ և Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի դեմ»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց վրա»։
Նրա առաջ այդ օրերին Ահարոնի որդի Եղիազարի որդի Փենեեսն էր կանգնում։ Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը և ասացին. «Նորից մեր եղբայր Բենիամինի որդիների դեմ պատերազմելու դուրս գա՞նք, թե՞ դադարեցնենք»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք, վաղը նրանց կմատնեմ ձեր ձեռքը»։
Եվ երբ այնտեղից գնաս և հասնես Դեբովրայի կաղնու մոտ, այնտեղ երեք մարդու կհանդիպես, որոնք Աստծու մոտ են գնում՝ Բեթել։ Մեկը երեք ուլ է տանում, մյուսը՝ երեք աման հաց, իսկ երրորդը՝ մի տիկ գինի։