ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 2:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հեսուն արձակեց ժողովրդին, և Իսրայելի որդիներից յուրաքանչյուրը գնաց իր տունը և իր ժառանգությունը՝ երկիրը ժառանգելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ Հեսուն արձակեց ժողովրդին, Իսրայելի որդիներն ամեն մեկն իր կալվածքը գնաց՝ երկիրը ժառանգելու համար։ |
Եվ ժողովուրդը Տիրոջը ծառայեց Հեսուի կենդանության բոլոր օրերում և այն ծերերի կենդանության բոլոր օրերում, որոնք երկար ապրեցին Հեսուից հետո և որոնք տեսել էին Տիրոջ բոլոր մեծամեծ գործերը, որ նա արեց Իսրայելի մեջ։