և դիզեցին նրանց վրա մեծ քարակույտ, որ կա մինչև այսօր։ Եվ Տիրոջ սաստիկ բարկությունն իջավ։ Այդ պատճառով նա այն տեղը կոչեց Աքովրի ձոր, և այդպես է կոչվում մինչև այսօր։
Եվ Տիրոջ հրեշտակը Գաղգաղայից ելավ Լացատեղ [𝕸 Բոխիմ] և Բեթել և Իսրայելի տուն ու ասաց նրանց. «Այսպես է ասում Տերը. “Տերը ձեզ հանեց Եգիպտոսից և բերեց այն երկիրը, որի համար ձեր հայրերին երդվել էր, որ ձեզ կտա և ձեզ ասաց. “Ձեզ հետ դրած ուխտս հավիտյան չեմ դրժի,