Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Մարդը վեր կացավ, որ իր հարճի և ծառայի հետ գնա։ Բայց աղջկա հայրն ասաց նրան. «Ահա օրը երեկո դարձավ, այստե՛ղ գիշերիր, թող սիրտդ զվարթանա, վաղը կանուխ ճանապարհ կընկնես և կգնաս քո տունը»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ այն մարդը վեր կացավ, ինքը, իր հարճն ու իր ծառան, որ գնան, բայց նրա աները՝ աղջկա հայրը, ասաց նրան. «Ահա օրն իրիկուն է դառնում, աղաչում եմ, գիշերը մնացե՛ք. ահա օրն անցել է, գիշերը մնա՛ այստեղ, թող սիրտդ զվարճանա, և վաղը կանուխ ճանապա՛րհ ընկեք, և գնա՛ քո վրանը»։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:9
8 Խաչաձեւ Հղումներ  

Նա պատվիրեց իր ծառաներին՝ ասելով. «Տեսե՛ք, երբ որ Ամովնը հարբի գինուց, և ես ձեզ ասեմ՝ “Խփե՛ք Ամովնին և սպանե՛ք նրան”, մի՛ վախեցեք. չէ՞ որ ես եմ ձեզ հրամայում։ Քաջասի՛րտ եղեք ու զորացե՛ք»։


Վաղվա օրով մի՛ պարծեցիր, քանզի չգիտես, վաղն ինչ կլինի քեզ հետ։


Իսկ նրանք շատ ստիպեցին նրան ու ասացին. «Մեզ մո՛տ գիշերիր, որովհետև երեկո է, և օրն էլ տարաժամել է»։ Եվ նա ներս մտավ՝ նրանց հետ այնտեղ գիշերելու։


Բայց մարդը չկամեցավ այնտեղ գիշերել, վեր կացավ ու գնաց։ Եկավ հասավ մինչև Հեբուսի դիմաց (որ Երուսաղեմն է). նրա հետ էին մի զույգ համետած էշ և իր հարճը։


Նստեցին, կերան և խմեցին երկուսով։ Աղջկա հայրն ասաց իր փեսային. «Այս գիշեր էլ այստեղ մնա՛, և թող սիրտդ զվարթանա»։


Հինգերորդ օրը կանուխ վեր կացավ, որ գնա. աղջկա հայրն ասաց. «Սիրտդ պնդացրո՛ւ հացով և զբոսնի՛ր, մինչև օրը վերջանա»։ Եվ կերան ու խմեցին երկուսով։


Բոոսը կերավ, խմեց, և նրա սիրտը զվարթացավ, գնաց պառկեց դեզի մոտ։ Հռութը թաքուն եկավ, նրա ոտքերի կողմից բացեց ծածկոցը և պառկեց։