Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Բայց մարդը չկամեցավ այնտեղ գիշերել, վեր կացավ ու գնաց։ Եկավ հասավ մինչև Հեբուսի դիմաց (որ Երուսաղեմն է). նրա հետ էին մի զույգ համետած էշ և իր հարճը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Բայց այն մարդը չուզեց գիշերը մնալ և վեր կացավ գնաց, եկավ մինչև Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմի դիմաց. իր հետ համետած երկու էշ ուներ, և իր հարճն էլ իր հետ էր։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:10
7 Խաչաձեւ Հղումներ  

Դավիթն իր զորքով գնաց Երուսաղեմ, այդ երկրում բնակվող հեբուսացիների դեմ։ Դավթին ասացին. «Դու այստեղ չես մտնի, նույնիսկ կույրերն ու կաղերը քեզ դեմ են կանգնել և ասում են. “Դավիթն այստեղ թող չմտնի”»։


Հեբուսացիները բնակվում էին Երուսաղեմում, և Հուդայի որդիները չկարողացան մարտնչել նրանց դեմ, հեբուսացիները մինչև այսօր Երուսաղեմում բնակվում են Հուդայի որդիների հետ։


Ապա սահմանը բարձրանում է Ենովմի որդիների ձորը Հեբուսի հետևից, հարավային կողմից, այսինքն՝ Երուսաղեմ։ Ապա հասնում է այն լեռան գլուխը, որը ծովակողմից Ենովմի ձորի դիմացն է, և հյուսիսից Ռափայինների երկրի ծայրին է։


Սելալեփ, Հեբուս, այսինքն՝ Երուսաղեմ, Գաբաաթ և Արեմ քաղաքը՝ տասներեք քաղաքներ և նրանց ավանները։ Այս է Բենիամինի որդիների ժառանգությունը՝ ըստ իրենց տոհմերի։


Հուդայի որդիները պատերազմեցին Երուսաղեմի դեմ, գրավեցին այն, սրի քաշեցին բնակիչներին և քաղաքն այրեցին հրով։


Մարդը վեր կացավ, որ իր հարճի և ծառայի հետ գնա։ Բայց աղջկա հայրն ասաց նրան. «Ահա օրը երեկո դարձավ, այստե՛ղ գիշերիր, թող սիրտդ զվարթանա, վաղը կանուխ ճանապարհ կընկնես և կգնաս քո տունը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ