ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա աները՝ աղջկա հայրը, ներս տարավ նրան, և նա նրա մոտ մնաց երեք օր։ Կերան, խմեցին և գիշերեցին այնտեղ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ աղջկա հայրը՝ նրա աները, պահեց նրան, և նա երեք օր մնաց նրա մոտ. կերան, խմեցին և գիշերները մնացին այնտեղ։ |
իսկ հարճերից ծնված իր որդիներին, քանի դեռ կենդանի էր, պարգևներ տվեց և իր որդի Իսահակի մոտից ուղարկեց դեպի արևելք՝ արևելյան երկիր։
Մարդը վեր կացավ գնաց նրա հետևից, որ քաղցրությամբ խոսի, հաշտեցնի նրան իր հետ և նորից հետ բերի իր մոտ։ Նրա հետ էին իր ծառան և մի զույգ էշ։ Գնացին մինչև նրա հոր տունը։ Երբ աղջկա հայրը նրան տեսավ, նրան ընդառաջ ելավ։
Չորրորդ օրը, երբ առավոտը կանուխ վեր կացան, նրանք ոտքի ելան, որ գնան։ Աղջկա հայրն ասաց իր փեսային. «Սիրտդ պնդացրո՛ւ մի կտոր հացով, հետո կգնաք»։