Ադամը մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, ծնեց Կայենին՝ ասելով. «Աստծու օգնությամբ մարդ ձեռք բերեցի»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց մարդիկ չուզեցին լսել։ Այդ ժամանակ մարդն առավ իր հարճին ու դուրս հանեց։ Նրանք կենակցեցին նրա հետ և լլկեցին նրան ամբողջ գիշերը մինչև առավոտ և առավոտը բացվելիս բաց թողեցին նրան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց այդ մարդիկ չուզեցին նրա խոսքը լսել, և այն մարդն էլ իր հարճին բռնեց, դուրս հանեց նրանց մոտ, և նրանք կենակցեցին նրա հետ, ամբողջ գիշեր մինչև առավոտ լլկեցին նրան, և երբ արշալույսը ծագեց, նրան թույլ տվեցին, որ գնա։ |
Ադամը մերձեցավ իր կնոջը՝ Եվային. նա հղիացավ, ծնեց Կայենին՝ ասելով. «Աստծու օգնությամբ մարդ ձեռք բերեցի»։
«Այն օրվանից, ինչ բարձունքները կան, Իսրայելը մեղանչել է։ Այնտեղ կանգ առան, բայց նրանք չեն հասնի բարձունքներին. պատերազմ եկավ անօրենության որդիների վրա՝
Ապականվեցին ըստ բարձունքի օրերի. կհիշի նրանց անօրենությունները և վրեժխնդիր կլինի նրանց մեղքերի համար։
Նրանք իրենց հույսը կտրեցին և ագահորեն անձնատուր եղան անառակության ու ամեն տեսակ պղծության։
Ահա իմ կույս աղջիկը և այդ մարդու հարճը. նրանց դուրս հանեմ, լլկե՛ք նրանց, արե՛ք նրանց հետ այն, ինչ հաճելի է ձեզ, բայց այս մարդու հետ այդ անզգամությունը մի՛ արեք»։
Գաբաայի տղամարդիկ ելան իմ դեմ, գիշերով շրջապատեցին տունը և ուզում էին ինձ սպանել։ Իմ հարճին լլկեցին, խեղդեցին, և նա մեռավ։