ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 19:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ նրան տարավ իր տունը, էշերին խոտ տվեց, նրանք լվացին իրենց ոտքերը, կերան և խմեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրան տարավ իր տուն ու էշերին կեր տվեց. և նրանք իրենց ոտքերը լվանալուց հետո կերան ու խմեցին։ |
Վերակացուն նրանց տարավ ներս՝ Հովսեփի տուն։ Ջուր բերեց, որ նրանք լվանան իրենց ոտքերը, և նրանց գրաստներին կեր տվեց։
Դավիթն ասաց Ուրիային. «Ելի՛ր, գնա՛ քո տունը և լվա՛ ոտքերդ»։ Ուրիան դուրս եկավ արքայի տնից, և նրա հետևից արքան պարգև ուղարկեց։
Եվ դառնալով կնոջ կողմը՝ Սիմոնին ասաց. «Տեսնո՞ւմ ես այս կնոջը. մտա քո տուն, ոտքերիս համար ջուր չտվեցիր, իսկ սա իր արտասուքներով թրջեց ոտքերս և իր մազերով սրբեց։
և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։
Նա վեր կացավ ու գլուխը մինչև գետին խոնարհելով՝ ասաց. «Քո աղախինը պատրաստ է ստրկուհի լինել և իր տիրոջ ծառաների ոտքերը լվանալ»։