ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան տեսնելով, որ նրանք իրենից զորավոր են, վերադարձավ իր տունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Դանի որդիները գնացին իրենց ճանապարհով։ Միքան, տեսնելով, որ նրանք զորավոր են իրենից, ետ դարձավ և գնաց իր տուն։ |
«Սրանք են ցեղերի սահմանները. հյուսիսային սահմանից սկսած, որ Մեծ ծովից ձգվելու է Եմաթի մուտքով դեպի Հազեր Ենան՝ Դամասկաոսի և Եմաթի սահմանագիծը, յուրաքանչյուր ցեղ արևելքից դեպի արևմուտք մի բաժին պիտի ստանա։ Նախ մի բաժին կստանա Դանի ցեղը։
Դանի որդիներն ասացին նրան. «Քո ձայնը թող չլսվի մեր հետևից, թե չէ քեզ բարկացած սրտով մարդիկ կհանդիպեն և կկործանեն քեզ ու քո ընտանիքը»։
Իսկ նրանք վերցրին Միքայի շինածները, նրա քահանային և գնացին Լայիսա՝ հանգիստ և վստահ ու անհոգ ժողովրդի վրա, նրանց սրի քաշեցին և քաղաքն այրեցին։