16 Դանը կկառավարի իր ժողովրդին, ինչպես Իսրայելի ցեղերից մեկը.
16 Դանը կդատի իր ժողովրդին Իսրայելի ցեղերից մեկի նման։
Դանի մասին ասաց. «Դանը առյուծի կորյուն է և հարձակվելու է Բասանից»։
Ռաքելն ասաց. «Աստված դատս պաշտպանեց. լսեց իմ ձայնը և ինձ որդի պարգևեց»։ Դրա համար նրա անունը դրեց Դան։
Սամփսոնը այլազգիների իշխանության օրոք քսան տարի դատեց Իսրայելին։
Սարաացի մի մարդ կար Դանի ցեղից, նրա անունը Մանովե էր։ Նրա կինը ամուլ էր և զավակ չէր ունենում։
Վերջում ճանապարհ ընկան Դանի բանակի գնդերն իրենց զորքերով։ Դանի ցեղի զորքի առաջնորդը Ամիսադայի որդի Աքիեզերն էր։
Տեսնելով, որ հանգիստ կյանքը լավ է, և հողը՝ բարեբեր, որոշեց չարչարվել ու դարձավ հողագործ։
Դանը թող լինի ճանապարհին դարանակալ օձի պես՝ ձիու գարշապարը խայթելու համար, որպեսզի ցած ընկնի նրա հեծյալը՝