ու քաղցած կենդանիների վրա. անզոր լինելով փրկվելու պատերազմից, լքված ու խեղճ՝ գրաստների հետ միասին գերության քշվեցին։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ նրանք Միքայի տունը մտան և վերցրին քանդակածը, եփուդը, թերափը և ձուլածոն, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ եք անում»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ նրանք Միքայի տուն մտան և վերցրին քանդակած կուռքը, եփուդը, թերափիմն ու ձուլածո կուռքը, քահանան նրանց ասաց. «Ի՞նչ եք անում»։ |
ու քաղցած կենդանիների վրա. անզոր լինելով փրկվելու պատերազմից, լքված ու խեղճ՝ գրաստների հետ միասին գերության քշվեցին։
«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակված կուռքեր մի՛ ստեղծեք, արձան մի՛ կանգնեցրեք և ձեր երկրում երկրպագելու համար քարակոթող մի՛ դրեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Իսկ այն հինգ մարդիկ, որոնք գնացել էին երկիրը հետախուզելու, առաջացան, վերցրին քանդակածը, եփուդը, թերափը և ձուլածոն։ Քահանան արձանացած կանգնել էր դռան մուտքին, և վեց հարյուր մարդիկ՝ պատերազմական զենքերով զինված։
Նրանք ասացին նրան. «Լռի՛ր, ձեռքդ բերանի՛դ դիր, ե՛կ մեզ հետ և մեզ համար հայր ու քահանա՛ եղիր. քեզ համար ավելի լավ է միայն մե՞կ մարդու տան քահանա լինել, թե՞ Իսրայելի մի ողջ ցեղի»։