Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եվ նրանք շրջվեցին դեպի այդ տունը, մտան ղևտացի պատանու մոտ, որը Միքայի տանն էր, և նրա ողջությունը հարցրին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Այն ժամանակ նրանք, դեպի այնտեղ դառնալով, գնացին այն ղևտացի պատանու տունը՝ Միքայի տունը, և հարցրին նրա ողջությունը։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:15
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելը նրան ասաց. «Գնա՛, տե՛ս, թե ինչպե՛ս են քո եղբայրներն ու հոտերը, և ինձ լո՛ւր բեր»։ Եվ Հակոբը Քեբրոնի հովտից նրան ուղարկեց այնտեղ։ Հովսեփը եկավ Սյուքեմ


Հովսեփը նրանց հարցրեց. «Ինչպե՞ս եք», և ավելացրեց. «Ձեր ծերունի հայրը, որի մասին ասել էիք, թե տակավին կենդանի է, ողջ-առո՞ղջ է»։


Ընդառա՛ջ գնա և հարցրո՛ւ. “Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ”»։ Նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։


«Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենան։


Այդ հինգ մարդիկ, որ գնացել էին հետախուզելու Լայիսա երկիրը, ասացին իրենց եղբայրներին. «Գիտե՞ք, որ այս տանը եփուդ, թերափ և մի քանդակած ու ձուլածո կուռք կա։ Հիմա տեսե՛ք, թե ի՛նչ պիտի անեք»։


Իսկ Դանի որդիներից պատերազմական զենքով զինված այն վեց հարյուր մարդիկ անշարժ կանգնեցին դռան մուտքի մոտ։


Այս տասը գլուխ պանիրը տո՛ւր հազարապետին։ Նաև իմացի՛ր, թե եղբայրներդ ողջ-առո՞ղջ են, և հարցրո՛ւ, թե որևէ բանի պետք ունե՞ն»։


Դավիթն իր բերածները հանձնեց բանակի մթերապահին և վազեց դեպի զորքն ու հետաքրքրվեց իր եղբայրների առողջությամբ։