ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 18:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ այնտեղից՝ Սարաայից և Եսթավուղից, Դանի ազգատոհմից վեց հարյուր մարդիկ գնացին՝ զինված պատերազմական զենքերով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ այնտեղից՝ Դանի ազգատոհմից, այսինքն՝ Սարաայից և Եսթավուղից վեց հարյուր սպառազինված մարդիկ գնացին։ |
Երբ որ գնաք, կտիրեք մի անհոգ ժողովրդի և ընդարձակ երկրի, որովհետև Աստված այն մատնել է մեր ձեռքը։ Դա մի այնպիսի տեղ է, որտեղ երկրի վրա եղած ոչ մի բանի պակասություն չկա»։
Նրանք բանակեցին Հուդայի Կարիաթ-Յարիմ վայրում. այդ պատճառով այն տեղը մինչև այսօր կոչվում է Դանի բանակատեղի, որ Կարիաթ-Յարիմի հետևի կողմում է։
Իսկ Դանի որդիներից պատերազմական զենքով զինված այն վեց հարյուր մարդիկ անշարժ կանգնեցին դռան մուտքի մոտ։