Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին եդովմացիների երկրում, երբ դեռ որևէ թագավոր չէր թագավորում Իսրայելում։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 17:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այդ օրերին Իսրայելում թագավոր չկար, և ամեն մարդ անում էր այն, ինչ հաճելի էր իր աչքին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այն օրերին Իսրայելում թագավոր չկար. ամեն մարդ անում էր իր աչքին հաճելի եղածը։ |
Սրանք են այն թագավորները, որոնք թագավորեցին եդովմացիների երկրում, երբ դեռ որևէ թագավոր չէր թագավորում Իսրայելում։
Նայի՛ր և լսի՛ր ինձ, Տե՛ր, Աստվա՜ծ իմ։ Տե՜ր, լո՛ւյս տուր աչքերիս, Որ երբեք չննջեմ մահվամբ,
Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։
Մի՛ արեք այն ամենը, ինչ որ այսօր մենք անում ենք այստեղ. յուրաքանչյուրն ինչ ուզում, այն էլ անում է.
Այն օրերին Դանի ցեղն իր համար բնակվելու ժառանգություն էր փնտրում, որովհետև մինչև այդ օրերն Իսրայելի ցեղերի մեջ նրան ժառանգություն չէր հասել։
Այն օրերին, երբ Իսրայելում թագավոր չկար, Եփրեմի լեռան կողմերում մի ղևտացի պանդուխտ մարդ կար. այդ մարդը Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի կնոջ իրեն հարճ առավ։
և ասացին. «Տե՛ր, Աստվա՛ծ Իսրայելի, ինչո՞ւ այս բանը եղավ Իսրայելում, որ այսօր Իսրայելից մի ցեղ բնաջնջվեր»։