Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նրա հայրն ասաց. «Ես կարծեցի, թե դու ատեցիր նրան և նրան կնության տվեցի քո ընկերոջը։ Չէ՞ որ նրա կրտսեր քույրը նրանից գեղեցիկ է, թող սա քեզ կին լինի նրա փոխարեն»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ նրա հայրն ասաց. «Իրավ կարծեցի, որ դու նրան բոլորովին ատեցիր, և նրան տվի քո ընկերոջը։ Ահա նրա փոքր քույրը նրանից գեղեցիկ է. հիմա թող նրա փոխարեն սա քեզ կին լինի»։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:2
5 Խաչաձեւ Հղումներ  

Թամարն իր վրայից հանեց այրիության զգեստները, քող նետեց երեսին, զարդարվեց ու նստեց Ենանի դարպասների մոտ՝ Թամնա տանող ճանապարհի վրա, որովհետև տեսավ, որ Սելովմը մեծացել է, բայց Հուդան իրեն կնության չի տալիս նրան։


Ես ինքս էլ օրինավոր էի համարում շատ բան Նազովրեցի Հիսուսի անվանը հակառակ գործել,


Սամփսոնի կինը լաց եղավ ամուսնու մոտ և ասաց նրան. «Դու ատում ես ինձ և չես սիրում, որովհետև այն հանելուկը, որ առաջարկել ես իմ ժողովրդի որդիներին, ինձ չես հայտնել»։ Սամփսոնը նրան ասաց. «Իմ հորն ու մորը չեմ հայտնել, հիմա քե՞զ պիտի հայտնեմ»։


իսկ Սամփսոնի կինն ամուսնացավ նրա ուղեկիցներից մեկի հետ, որ նրա ընկերն էր։


Սամփսոնն ասաց. «Ես միանգամայն անմեղ կլինեմ այլազգիներիդ առաջ, եթե նրանց դեմ չարություն անեմ»։