Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Նա էշի մի ծնոտ գտավ, երկարեց իր ձեռքը, վերցրեց այն և դրանով հազար մարդ սպանեց։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ էշի մի ծնոտ գտավ, որ դեռ չորացած չէր, ձեռքը մեկնեց, վերցրեց այն և նրանով հազար մարդ սպանեց։

Տես գլուխը



ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 15:15
14 Խաչաձեւ Հղումներ  

Սրանք են Դավթի զորավարների անունները. քանանացի Հեբուսթե՝ նույն ինքը՝ Ադինո ասոնացին, մեկ երրորդի հրամանատարը։ Նա միանգամից ութ հարյուր զինվոր սպանեց։


Դուք կհալածեք ձեր թշնամիներին, և նրանք սպանված կընկնեն ձեր առաջ։


Ձեր հինգ հոգին կհալածի հարյուր հոգու, իսկ ձեր հարյուրը՝ բյուրավորների, ձեր թշնամիները սրի հարվածներից կընկնեն ձեր առաջ։


հանգցրին կրակի զորությունը, փրկվեցին սրի բերանից, զորացան տկարությունից հետո, կտրիճներ եղան պատերազմի մեջ, հաղթեցին օտար բանակների.


Ձեզնից մեկը հազարներին հալածեց, որովհետև Տերը՝ Աստված, անձամբ պատերազմում էր ձեր հետ, ինչպես որ ասել էր ձեզ։


Սամփսոնն ասաց. «Էշի ծնոտով կբնաջնջեմ նրանց, որովհետև էշի ծնոտով հազար մարդու կոտորեցի»։


Եվ երբ իր խոսքը վերջացրեց, ծնոտը ձեռքից գցեց և այդ տեղն անվանեց Ծնոտի կոտորած։


Ավոդից հետո մեջտեղ ելավ Անաթի որդի Սամեգարը, որն արորի մաճով այլազգիներից վեց հարյուր մարդ կոտորեց, ավար առավ չափազանց շատ արջառ և ոչխար՝ չհաշված կովերի հորթերը։ Եվ նա փրկեց Իսրայելը։


Ապա Քաբերի կին Հայելն առավ վրանի ցիցը, բռնեց մուրճն իր ձեռքին, կամացուկ մտավ նրա մոտ, ցիցը մխեց նրա ծնոտի մեջ և նրան գետնին գամեց։ Նա տապալվեց նրա ոտքերի առաջ և հոգին փչեց։


Նա այդ երեք հարյուր մարդկանց երեք գնդի բաժանեց և ամենքի ձեռքը եղջերափողեր և սափորների մեջ դրված ջահեր տվեց։


Այս առաջին կոտորածի ժամանակ Հովնաթանն ու նրա կապարճակիրը մոտավորապես քսան հոգու սպանեցին նետերով ու ձեռքով նետված դաշտերի քարերով։


Հովնաթանն իր կապարճակիր պատանուն ասաց. «Ե՛կ անցնենք այս անթլփատների կիրճը, թերևս Տերը մեզ համար ինչ-որ բան անի, քանի որ Տիրոջ համար մեկ է փրկություն պարգևել շատ մարդկանցով, թե քչով»։