Ամովնի որդիները վեր կացան և բանակեցին Գաղաադում. Իսրայելի որդիներն էլ վեր կացան և բանակեցին Դիտանոցում։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Որոշ ժամանակից հետո Ամովնի որդիները պատերազմեցին Իսրայելի դեմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հետո՝ մի ժամանակ անց, Ամմոնի որդիները պատերազմ սկսեցին Իսրայելի դեմ։ |
Ամովնի որդիները վեր կացան և բանակեցին Գաղաադում. Իսրայելի որդիներն էլ վեր կացան և բանակեցին Դիտանոցում։
Գաղաադում հաստատված ժողովրդի իշխաններն իրար ասացին. «Այն մարդը, որ սկսի պատերազմել ամովնացիների դեմ, նա՛ թող լինի Գաղաադի բոլոր բնակիչների առաջնորդը»։
Ամովնացիներն անցան Հորդանան գետը՝ պատերազմելու Հուդայի դեմ, Բենիամինի դեմ և Եփրեմի տան դեմ։ Իսրայելի որդիները խիստ նեղության մեջ ընկան։
Երբ Ամովնի որդիները պատերազմում էին Իսրայելի դեմ, Գաղաադի ծերերը գնացին, որ Տովբ երկրից բերեն Հեփթայեին։
Մեկ ամիս անց Նաաս Ամովնացին ելավ ու բանակեց Գաղաադի Հաբիս քաղաքի շուրջը։ Հաբիսի բոլոր բնակիչները Նաաս Ամովնացուն ասացին. «Մեզ հետ դաշի՛նք կնքիր, և մենք կծառայենք քեզ»։