Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Գաղաադում հաստատված ժողովրդի իշխաններն իրար ասացին. «Այն մարդը, որ սկսի պատերազմել ամովնացիների դեմ, նա՛ թող լինի Գաղաադի բոլոր բնակիչների առաջնորդը»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ ժողովուրդն ու Գաղաադի իշխաններն իրար ասացին. «Ո՞վ է այն մարդը, որը սկսի պատերազմել Ամմոնի որդիների դեմ. նա էլ Գաղաադի բոլոր բնակիչների գլուխը կլինի»։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10:18
10 Խաչաձեւ Հղումներ  

Նրա իշխանները պիտի դադարեն գոյություն ունենալուց, նրա թագավորներն ու մեծամեծները պիտի կորստյան մատնվեն։


Հեսուի վախճանվելուց հետո Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը՝ ասելով. «Մեզանից ո՞վ առաջինը պիտի դուրս գա պատերազմելու քանանացիների դեմ»։


Ամովնի որդիները վեր կացան և բանակեցին Գաղաադում. Իսրայելի որդիներն էլ վեր կացան և բանակեցին Դիտանոցում։


Գաղաադացի Հեփթայեն հզոր և ուժեղ մարդ էր։ Նա որդին էր մի պոռնիկ կնոջ, որը Գաղաադի համար ծնեց Հեփթայեին։


Հեփթայեն Գաղաադի ծերերի հետ գնաց, և ժողովուրդը նրան իր վրա իշխան և առաջնորդ կարգեց։ Հեփթայեն Տիրոջ առաջ Մասեփայում կրկնեց իր այս բոլոր խոսքերը։


Որոշ ժամանակից հետո Ամովնի որդիները պատերազմեցին Իսրայելի դեմ։


Հեփթայեն վեց տարի դատեց Իսրայելին. գաղաադացի Հեփթայեն մեռավ և թաղվեց Գաղաադի իր քաղաքում։


Եվ մի իսրայելացի ասաց. «Տեսա՞ք այս մարդուն, որն Իսրայելին խայտառակելու է դուրս եկել։ Ով սպանի նրան, արքան մեծ հարստությամբ կլիացնի նրան, իր աղջկան նրան կնության կտա և նրա հոր տունն Իսրայելի մեջ ազատ կդարձնի»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ