Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 11:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ այլ Իսրայելն անապատով գնաց մինչև Կարմիր ծովը և եկավ մինչև Կադես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ որովհետև Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը մինչև Կարմիր ծովը գնաց անապատով և եկավ Կադես։ |
Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։
Եկան հասան Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի մոտ, Փառան անապատը, Կադես, և պատմեցին նրանց ու ողջ ժողովրդին և ցույց տվեցին երկրի պտուղները,
Ամաղեկացիներն ու քանանացիները բնակվում են ձորում. դուք վաղը վերադարձե՛ք և գնացե՛ք անապատով՝ Կարմիր ծով տանող ճանապարհով»։
Իսրայելի որդիները ողջ ժողովրդով առաջին ամսին եկան Սինայի անապատ, և ժողովուրդը բանակեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ ու այնտեղ էլ թաղվեց։
Քանի որ իսրայելացիները քառասուներկու [𝕸 քառասուն] տարի շրջեցին անապատում, Եգիպտոսից դուրս եկած պատերազմիկները, որոնք չէին հնազանդվել Աստծու պատվիրաններին, մահացել էին։ Նրանց համար Տերը որոշեց, որ նրանք չպիտի տեսնեն այն երկիրը, որ երդվել էր նրանց հայրերին, թե կտա նրանց, մի երկիր, որ կաթ և մեղր է բխեցնում։
և ասաց նրան. «Այսպես են ասում Իսրայելը և Հեփթայեն. “Եգիպտոսից դուրս գալիս Իսրայելը չգրավեց Մովաբի երկիրն ու Ամովնի որդիների երկիրը,