ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը բարկությամբ բորբոքվեց Իսրայելի վրա և նրանց մատնեց այլազգիների ձեռքն ու ամովնացիների ձեռքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Իսրայելի վրա, և նրանց մատնեց փղշտացիների ձեռքը և Ամմոնի որդիների ձեռքը։ |
Այսպես է ասում Տերը. «Ո՞ւր է ապահարզանի թուղթը, որով արձակեցի ձեր մորը, կամ ո՞ւր է վաճառականների մուրհակը, որով վաճառեցի ձեզ։ Դուք ձեր մեղքերով վաճառվեցիք, և ձեր անօրենությունների պատճառով արձակեցի ձեր մորը։
Աստված նախանձախնդիր է, և վրեժխնդիր է Տերը. Տերը վրեժխնդիր է բարկությամբ, Տերը վրեժ է լուծում իր հակառակորդներից, և ինքն է վերացնում իր թշնամիներին։
Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ], և ժայռերը խորտակվեցին նրանից։
Նրանք այն ժամանակ տասնութ տարի ճնշեցին և ճզմեցին Իսրայելի որդիներին Հորդանան գետի այն կողմում՝ ամորհացիների երկրում, Գաղաադում։
Իսրայելի որդիները շարունակեցին չարիք գործել Տիրոջ առաջ, և Տերը նրանց քառասուն տարի այլազգիների ձեռքը մատնեց։
Տերը սաստիկ զայրացավ Իսրայելի վրա և նրան մատնեց ավարառուների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ պոռնկացել էին։
Տերը նրանց մատնեց քանանացիների արքա Հաբինի ձեռքը, որը թագավորում էր Ասովրում։ Նրա զորագլուխը Սիսարան էր, որը բնակվում էր ազգերի Արիսոթում։
Իսրայելի որդիները Տիրոջ առաջ չարիք գործեցին, և Տերը նրանց յոթ տարի մադիանացիների ձեռքը մատնեց,