Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։
ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 10:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Գնացե՛ք, աղաղակե՛ք այն աստվածներին, որ ձեզ համար ընտրեցիք, թող նրանք փրկեն ձեզ ձեր նեղության ժամանակ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Գնացե՛ք, աղաղակե՛ք ձեր ընտրած աստվածներին. թող նրանք ձեզ ազատեն ձեր նեղության ժամանակ»։ |
Եղիսեեն ասաց Իսրայելի արքային. «Ի՞նչ գործ ունես ինձ հետ, գնա՛ քո հոր ու քո մոր մարգարեների մոտ»։ Իսրայելի արքան նրան ասաց. «Մի՞թե Տերը երեք թագավորներիս կանչեց, որ մեզ հանձնի մովաբացիների ձեռքը»։
Բայց նրանք ի՞նչ պիտի անեն դատաստանի օրը։ Ձեր նեղությունը հեռուներից պիտի գա. ո՞ւմ մոտ պիտի փախչեք օգնության համար, որտե՞ղ պիտի թողնեք ձեր հարստությունը։
Վերցնում, ուսերիդ վրա դրած՝ բերում եք, և երբ գետնին եք դնում, այդպես մնում են տեղում ու չեն շարժվում. եթե որևէ մեկը կանչի դրանց, չեն լսի և չարիքից չեն փրկի նրան։
երբ աղաղակես, և քեզ չեն փրկելու քո նեղությունից. դրանց բոլորին հողմերը պիտի տանեն և մրրիկները բաժան-բաժան պիտի անեն։ Իսկ նրանք, ովքեր ինձ վրա են հույս դրել, պիտի ստանան երկիրը և ժառանգեն իմ սուրբ լեռը։
Հապա ո՞ւր են քո այն աստվածները, որոնց քեզ համար կերտեցիր. քո թշվառության ժամանակ նրանք թող ելնեն ու փրկեն քեզ։ Չէ՞ որ քո աստվածները նույնքան էին, որքան քո քաղաքների թիվը, ո՛վ Հուդա։ Չէ՞ որ Երուսաղեմի ճանապարհների թվով զոհեր էին մատուցում Բահաղին։
Իսկ դուք, ո՛վ տունդ Իսրայելի, Տերը՝ Աստված, այսպես է ասում. նախ յուրաքանչյուրդ հրաժարվե՛ք ձեր ընթացքից, ապա և լսե՛ք ինձ, իմ սուրբ անունը մի՛ պղծեք ձեր նվերներով ու ձեր ընթացքով,