ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Երբ Իսրայելը հզորացավ, քանանացիներին հարկի տակ դրեց, բայց նրանց իսպառ չվերացրեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Երբ Իսրայելը զորացավ, քանանացիներին հարկադրեցին տաժանակիր աշխատել իրենց համար, բայց նրանց ամբողջովին դուրս չքշեցին։ |
Եթե խաղաղությունն ընդունեն և քո առջև բաց անեն դարպասները, ապա այդ քաղաքի մեջ գտնվող ամբողջ ժողովուրդը հարկատու և հնազանդ թող լինի քեզ։
Երբ իսրայելացիները զորացան, նրանք հնազանդեցրին քանանացիներին, բայց ամբողջովին չբնաջնջեցին նրանց։
Մանասեն չժառանգեց Բեթսանը, այսինքն՝ Սկյութուպոլիսը, ո՛չ նրա ավանները, և ո՛չ էլ նրա անդաստանները, ո՛չ էլ Թանաքը և նրա ավանները, ո՛չ Դովրի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները, ո՛չ Բաղակի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները, ո՛չ Հեբղամի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները։ Եվ քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։
Եփրեմն էլ չվերացրեց Գազերում բնակվող քանանացիներին, և քանանացիները բնակվեցին նրա մեջ՝ Գազերում, ու նրան հարկատու եղան։
Այդ օրը Սավուղն անհեռատեսորեն նզովեց ժողովրդին՝ ասելով. «Անիծյալ լինի այն մարդը, որ մինչև երեկո, նախքան ես իմ թշնամիներից վրեժ լուծեմ, հաց կուտի»։ Եվ ժողովուրդը հաց չկերավ,