ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 1:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մանասեն չժառանգեց Բեթսանը, այսինքն՝ Սկյութուպոլիսը, ո՛չ նրա ավանները, և ո՛չ էլ նրա անդաստանները, ո՛չ էլ Թանաքը և նրա ավանները, ո՛չ Դովրի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները, ո՛չ Բաղակի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները, ո՛չ Հեբղամի բնակիչներին և նրա շուրջը բնակվողներին, ո՛չ էլ նրա ավանները։ Եվ քանանացիները շարունակեցին բնակվել այդ երկրում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մանասեն չհալածեց Բեթսանի և նրա գյուղաքաղաքների, Թանաքի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Դորի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Հեբղաամի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, Մակեդդովի և նրա գյուղաքաղաքների բնակիչներին, և քանանացիները շարունակեցին բնակվել այս երկրում։ |
Այդ օրերին Եգիպտոսի արքա Նեքավով փարավոնը Եփրատ գետի մոտ հարձակվեց Ասորեստանի արքայի վրա։ Հովսիա արքան նրան դեմ գնաց, և երբ Նեքավովը տեսավ նրան, Մակեդովում սպանեց նրան։
Հուդայի արքա Օքոզիան, տեսնելով այդ, փախավ Բեթանգան տանող ճանապարհով, բայց Հեուն հետապնդեց նրան և ասաց. «Ապա, դրա՛ն էլ սպանիր»։ Եվ նա խոցեց նրան մարտակառքում, երբ սա բարձրանում էր Բերայի, այսինքն՝ Հեբլաամի զառիվերը։ Նա փախավ Մակեդդով և այնտեղ մեռավ։
Թող անիծյալ լինի նա, ով Տիրոջ գործը անհոգությամբ կկատարի, թող անիծյալ լինի նաև նա, ով Տիրոջ սուրը արյունից հետ կպահի։
և Տերը՝ քո Աստվածը, նրանց մատնի քո ձեռքը, կհարվածես և կոչնչացնես նրանց։ Նրանց հետ ուխտ չդնես և նրանց չխնայես։
Իսկ Մանասեի կես ցեղից՝ Թանաքը և նրա արվարձանները, Բեթսանը և նրա արվարձանները, ընդամենը երկու քաղաք։
Հեսուի վախճանվելուց հետո Իսրայելի որդիները հարցրին Տիրոջը՝ ասելով. «Մեզանից ո՞վ առաջինը պիտի դուրս գա պատերազմելու քանանացիների դեմ»։
Բենիամինի որդիները Երուսաղեմում բնակվող հեբուսացիներին չնվաճեցին, և հեբուսացիները բնակվում են այնտեղ Բենիամինի որդիների հետ մինչև այսօր։
Այդ մարդը գնաց Քետիմ երկիրը, այնտեղ քաղաք շինեց և նրա անունը Լուզա դրեց, և այդ է նրա անունը մինչև այսօր։
Թագավորներ եկան և պատերազմեցին, Այն ժամանակ տագնապեցին քանանացիների թագավորները Թանաքի մեջ, Մակեդդովի ջրերի վրա. Ագահությամբ արծաթ չառա։
Սավուղը և ողջ ժողովուրդը կենդանի թողեցին Ագագին, խնայեցին ընտիր ոչխարների ու արջառների հոտերը, պտղատու և խաղողի այգիները, ամեն տեսակ բարիքները, չուզեցին ոչնչացնել դրանք, իսկ ինչ որ անարժեք ու անպետք էր, բնաջնջեցին։