Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղա՞ղ նպատակով ես գալիս, Հեո՛ւ»։ Հեուն ասաց. «Ի՞նչ խաղաղություն, երբ քո մայր Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները շատանում են»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Երբ Հովրամը տեսավ Հեուին, ասաց. «Խաղաղությա՞մբ է, Հեո՛ւ»։ Եվ նա ասաց. «Ի՜նչ խաղաղություն, քանի դեռ շատանում են քո մոր՝ Հեզաբելի պոռնկություններն ու կախարդությունները»։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:22
16 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, մա՛րդ ուղարկիր և ինձ մոտ՝ Կարմելոս լեռան վրա, հավաքի՛ր ողջ Իսրայելին, Ամոթի [𝕸 Բաալի] չորս հարյուր հիսուն մարգարեներին և Աստարտի չորս հարյուր մարգարեներին, որոնք սնվում են Հեզաբել թագուհու սեղանից»։


երբ Հեզաբելը կոտորում էր Տիրոջ մարգարեներին, Աբդիուն հարյուր մարգարեի տարավ և նրանց հիսուն-հիսուն թաքցրեց այրերում և կերակրեց նրանց հացով ու ջրով։


Իզուր ամբարտավանացավ Աքաաբը՝ չարիք գործելով Տիրոջ առջև։ Նրան իր կինը՝ Հեզաբելը, հիմարացրեց։


Հեծյալը նրան ընդառաջ գնաց և ասաց. «Արքան այսպես է ասում. “Արդյոք խաղա՞ղ նպատակով ես գալիս”»։ Հեուն նրան ասաց. «Քո ինչի՞ն է պետք խաղաղությունը, հետևի՛ր ինձ»։ Աշտարակի պահակը, այդ բանը հաղորդելով, ասաց. «Սուրհանդակը հասել է նրանց, բայց չի վերադառնում»։


այլ ընթացար Իսրայելի թագավորի ուղիով, Աստծու հանդեպ անհավատարմության մղեցիր Հուդային ու Երուսաղեմի բնակիչներին, ինչպես որ արել էր Աքաաբի տունը, և քո հոր որդիներին՝ քո եղբայրներին, որոնք քեզնից լավ էին, սպանեցիր,


սիրելու ժամանակը և ատելու ժամանակը, պատերազմի ժամանակը և խաղաղության ժամանակը։


բազում պոռնկությունների պատճառով։ Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգերին իր պոռնկության մեջ և տոհմերին՝ իր կախարդանքներով։


արհեստավորներ ու վարպետներ այլևս չպիտի գտնվեն քո մեջ, երկանքի, փեսայի ու հարսի ձայն այլևս երբեք չպիտի լսվի քո մեջ, ճրագի լույսն այլևս երբեք չպիտի փայլի քո մեջ, քանզի քո վաճառականները, որոնք երկրի փառավորներն ու մեծամեծներն էին և որոնք զվարճանում էին քո մեջ, բոլոր ազգերին մոլորեցրին քո թունավոր կախարդությամբ։


քանի որ նրա կատաղի պոռնկության գինուց հարբեցին բոլոր ազգերը և երկրի թագավորները, որոնք պոռնկացան նրա հետ։ Եվ երկրի վաճառականները հարստացան նրա անչափ զեխությունից»։


Սամուելն արեց այն, ինչ Տերն ասել էր, ու եկավ Բեթղեհեմ։ Քաղաքի ծերերը զարհուրած դիմավորեցին նրան՝ ասելով. «Քո մուտքը խաղաղությա՞մբ է, ո՜վ տեսանող»։