Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովրամ արքան ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ընթացքում ասորիների հասցրած վերքերից բուժվելու համար եկել էր Հեզրայել։ Հեուն ասաց. «Եթե հոգով դուք ինձ հետ եք, ապա թող ոչ ոք գաղտնի դուրս չգա քաղաքից, որ գնա այս բանը հայտնի Հեզրայելում»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Սակայն Հովրամ թագավորը ասորիների Ազայել թագավորի դեմ պատերազմելու ժամանակ ասորիների՝ իրեն հասցրած վերքերից բուժվելու համար վերադարձել էր Հեզրայել)։ Եվ Հեուն ասաց. «Եթե համաձայն եք ինձ հետ, թող ոչ մի փախստական դուրս չգա այս քաղաքից, որ գնա և հայտնի Հեզրայելում»։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:15
5 Խաչաձեւ Հղումներ  

Նա Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու, սակայն ասորիները խոցեցին Հովրամին։


Հովրամ արքան վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները հասցրել էին Ռամաթում ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ժամանակ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսության, որովհետև նա հիվանդացել էր։


և նա վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները պատճառել էին իրեն Ռամաթում, երբ նա պատերազմում էր Ասորիքի արքա Ազայելի դեմ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսակցության, որովհետև նա հիվանդ էր։


Հեզրայելը, Հեկտան, Զանովաեկիմը,