Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Ամեսսիայի որդի Հովսափատի որդի Հեուն գլուխ բարձրացրեց Հովրամի դեմ, իսկ Հովրամը ասորիների արքա Ազայելի պատճառով ողջ Իսրայելի հետ պաշտպանում էր Գաղաադի Ռամաթ քաղաքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ Նամեսսիի որդի Հոսափատի որդի Հեուն ապստամբեց Հովրամի դեմ։ (Իսկ Հովրամն ինքը ամբողջ Իսրայելի հետ ասորիների Ազայել թագավորից պաշտպանում էր Ռամովթ-Գաղաադը։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 9:14
13 Խաչաձեւ Հղումներ  

Նա Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու, սակայն ասորիները խոցեցին Հովրամին։


Իսրայելի արքան ասաց իր ծառաներին. «Գիտե՞ք, որ Գաղաադ երկրի Ռամաթ քաղաքը մերն է, իսկ մենք լռել ենք, այն չենք գրավում ասորիների արքայից»։


Եղայի որդի Օվսեեն դավադրություն կազմակերպեց Ռոմելիայի որդի Փակեեի դեմ, խփեց ու սպանեց նրան, և նրա փոխարեն ինքը թագավորեց Ոզիայի որդի Հովաթամի թագավորության քսաներորդ տարում։


Առավոտյան նա ելավ կանգնեց և ասաց ողջ ժողովրդին. «Դուք մեղավոր չեք, ես եմ գլուխ բարձրացրել իմ տիրոջ դեմ, և ես եմ սպանել նրան, բայց տեսե՛ք, սրանց հիմա ո՞վ է կոտորել։


Երբ Հեուն քաղաք էր մտնում, նա ասաց. «Մի՞թե տիրասպան Զամբրին խաղաղությամբ է գալիս»։


Երբ բանակատեղիում գտնվող ժողովուրդը լսեց, որ Զամբրին զորք է հավաքել ու սպանել արքային, նույն օրը զորահրամանատար Ամրիին բանակատեղիում թագավոր դարձրեց Իսրայելի վրա։


Նրա ծառա Զամբրին՝ հեծելազորի կես մասի հրամանատարը, ըմբոստացավ նրա դեմ, երբ նա Թերսայում հանդերձապետ Արսայի տանը խմել հարբել էր։


Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։


Նրա դեմ դավ նյութեց Աքիայի որդի Բաասան, որն Իսաքարի տան վրա էր իշխում։ Բաասան նրան սպանեց այլազգիների Գաբաթոն քաղաքում, երբ Նաբատն ու ամբողջ Իսրայելը պաշարել էին Գաբաթոնը։


Երբ տեսնես Ամեսիի որդի Հովսափատի որդի Հեուին, նրան կանչի՛ր իր եղբայրների միջից, մի ներքնասենյա՛կ տար նրան


Հովրամ արքան վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները հասցրել էին Ռամաթում ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ժամանակ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսության, որովհետև նա հիվանդացել էր։


Նրա ծառաները նրա դեմ ելան, դավաճանեցին նրան և Գաղաադում բնակվող Մաալոնի տանը սպանեցին Հովասին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ