Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու, սակայն ասորիները խոցեցին Հովրամին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Ռամովթ-Գաղաադ՝ ասորիների թագավոր Ազայելի դեմ պատերազմելու, և ասորիները վիրավորեցին Հովրամին։ |
Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։
Նա Հուդայի Հովսափատ արքայի մոտ մարդ ուղարկեց՝ ասելով. «Մովաբացիների արքան ըմբոստացել է իմ դեմ, կգա՞ս ինձ հետ մովաբացիների դեմ պատերազմելու»։ Նա ասաց. «Կելնեմ, քանզի մի ենք ես ու դու, մի են իմ ու քո զորքը, և մի են իմ ու քո երիվարները»։
Հետևյալ օրը նա մի սավան վերցրեց, ջրով թրջեց, փռեց իր երեսին ու մեռավ։ Նրա փոխարեն թագավորեց Ազայելը։
Հովրամ արքան վերադարձավ, որպեսզի Հեզրայելում բուժվի այն վերքերից, որ ասորիները հասցրել էին Ռամաթում ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ժամանակ։ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան եկավ Հեզրայել՝ Աքաաբի որդի Հովրամին տեսության, որովհետև նա հիվանդացել էր։
Եղիսեե մարգարեն, կանչելով մի մարգարեի, ասաց նրան. «Գոտի՛ կապիր մեջքիդ, յուղի այս սրվակը ձե՛ռքդ վերցրու, գնա մտի՛ր Գաղաադի Ռամաթ քաղաքը։
Ամեսսիայի որդի Հովսափատի որդի Հեուն գլուխ բարձրացրեց Հովրամի դեմ, իսկ Հովրամը ասորիների արքա Ազայելի պատճառով ողջ Իսրայելի հետ պաշտպանում էր Գաղաադի Ռամաթ քաղաքը։
Հովրամ արքան ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելու ընթացքում ասորիների հասցրած վերքերից բուժվելու համար եկել էր Հեզրայել։ Հեուն ասաց. «Եթե հոգով դուք ինձ հետ եք, ապա թող ոչ ոք գաղտնի դուրս չգա քաղաքից, որ գնա այս բանը հայտնի Հեզրայելում»։
Հեուն ձի հեծավ ու գնաց Հեզրայել, որտեղ Իսրայելի Հովրամ արքան բուժվում էր նետերի վերքերից, որ ստացել էր Ռամաթում ասորիների արքա Ազայելի դեմ պատերազմելիս։ Նա զորավոր և հզոր մարդ էր և այնտեղ էր պառկել։ Հուդայի երկրի արքա Օքոզիան եկել էր տեսնելու Հովրամին։
Երբ մարտակառքերի հրամանատարները տեսան Հովսափատին, ասացին. «Սա է Իսրայելի արքան», և շրջապատեցին նրան, որ կռվեն նրա դեմ։ Սակայն Հովսափատն աղաղակեց, ու Տերը փրկեց նրան։ Աստված նրանց հեռացրեց նրանից։
Նրան ընդառաջ եկավ Անանիա մարգարեի որդի Հեուն և ասաց Հովսափատ արքային. «Պե՞տք էր, որ մեղավորին օգնեիր կամ Տիրոջ ատելի մարդուն բարեկամ լինեիր։ Այդ պատճառով քեզ վրա իջավ Տիրոջ բարկությունը,
Նա առաջնորդվեց նրանց խորհուրդներով. Աքաաբի որդի Հովրամի հետ գնաց Գաղաադի Ռամաթ քաղաքը՝ Ասորիքի արքա Ազայելի դեմ պատերազմելու։ Աղեղնավորները վիրավորեցին Հովրամին,
Հորդանան գետի այն կողմում, Երիքովից արևելք Ռուբենի ցեղից առանձնացրին Բոսորը, որ անապատում մի հարթավայր էր, Գադի ցեղից՝ Ռամովթը Գաղաադում, Մանասեի ցեղից՝ Գովղանը Բասանում։
Գադի ցեղից տվեցին սպանողի համար ապաստանի քաղաք Ռամովթը Գաղաադում և նրա արոտավայրերը, ինչպես նաև Մաանայիմը և նրա արոտավայրերը,