Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իսրայելի արքա Աքաաբի որդի Հովրամի թագավորության տասներկուերորդ տարում Հուդայի վրա թագավորեց Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իսրայելի թագավոր Աքաաբի որդի Հովրամի տասներկուերորդ տարում Հուդայի թագավոր դարձավ Հովրամի որդի Օքոզիան։ |
Նա երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ. ութ տարի թագավորեց Երուսաղեմում և մեռավ առանց դրվատանքի խոսքի և թաղվեց Դավթի քաղաքում, բայց ոչ թագավորների գերեզմանոցում։
Երուսաղեմի բնակիչները Հովրամի փոխարեն գահ բարձրացրին նրա ամենակրտսեր որդուն՝ Օքոզիային, քանի որ նրա բոլոր ավագ եղբայրներին սպանել էին նրանց վրա հարձակված գնդերը, որոնք արաբների և ալիմազոնացիների մոտ էին ապաստանել։ Եվ թագավոր դարձավ Հուդայի արքա Հովրամի որդի Օքոզիան։