Սողոմոնի մնացած գործերը և ամեն ինչ, որ նա արել է, նրա իմաստնությունները գրի են առնված Սողոմոնի գործերի գրքում։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հովրամի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հովրամի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։ |
Սողոմոնի մնացած գործերը և ամեն ինչ, որ նա արել է, նրա իմաստնությունները գրի են առնված Սողոմոնի գործերի գրքում։
Ռոբովամի մնացած գործերը և այն ամենը, ինչ արել է նա, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։
Ասայի մնացած գործերը, նրա զորությունը և այն ամենը, ինչ նա արել է, նաև իր կառուցած քաղաքը նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ, բացի նրանից, որ ծերության օրերին նրա ոտքերը ցավեցին։
Հովասի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արեց, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
Ամասիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։
Հովաթամի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։
Ազարիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
Աքազի կատարած մնացած գործերը նկարագրված են Հուդայի երկրի թագավորների ժամանակագրության մեջ։
Եզեկիայի մնացած գործերը, նրա քաջագործությունները, նրա ջրամբարների, ջրմուղի և քաղաք հասնող ջրատարի շինարարությունը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
Մանասեի մնացած գործերը, բոլոր արարքները և գործած մեղքերը նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
Հովսիայի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
Հովակիմի մնացած գործերը և այն ամենը, ինչ նա արել է, նկարագրված են Հուդայի թագավորների ժամանակագրության մեջ։
Եդովմն անջատ մնաց Հուդայի երկրից։ Եվ այդպես է մինչև այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց նաև Լեբնան։
Հովրամը գնաց իր նախնիների գիրկը և թաղվեց իր հայրերի մոտ՝ իր նախնի Դավթի քաղաքում, և նրա փոխարեն թագավորեց նրա որդին՝ Օքոզիան։