Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Հովրամն իր բոլոր մարտակառքերով եկավ Սիովր, բայց շրջապատվեց եդովմացիների կողմից։ Առավոտյան՝ լույսը չբացված, կարողացավ մարտակառքերի զորավարների հետ ճեղքել պաշարումը։ Այսպիսով նրանք վերադարձան իրենց վրանները։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ Հովրամը բոլոր կառքերը վերցրեց իր հետ ու անցավ Սայիր։ Մի գիշեր նա վեր կացավ ու ջարդեց եդովմացիներին, որոնք պաշարել էին իրեն և իր կառքերի պետերին, բայց բանակը փախավ իր վրանները։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:21
4 Խաչաձեւ Հղումներ  

Հովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մեջ։ Ողջ Իսրայելը փախավ՝ ամեն մեկն իր բնակավայրը։


Արդ, վե՛ր կաց և սի՛րտ տուր քո ծառաներին, քանզի երդվում եմ Տիրոջ անունով, որ եթե այսօր դուրս չգաս, այս գիշեր քեզ մոտ մարդ չի մնա։ Գիտցի՛ր, որ դա քեզ համար շատ ավելի վատ կլինի, քան այն բոլոր չարիքները, որ հասել են քեզ մանկությունից սկսած մինչև այժմ»։


Նա տասը հազար եդովմացիների սպանեց Մայիլում, պատերազմով գրավեց Վեմը և այն կոչեց Հեկթովել, ինչպես և կոչվում է մինչև այսօր։


«Բայց երբ տեսնեք Երուսաղեմը՝ շրջապատված զորքերով, այն ժամանակ իմացե՛ք, որ նրա ավերումը մոտ է։