Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Արդ, վե՛ր կաց և սի՛րտ տուր քո ծառաներին, քանզի երդվում եմ Տիրոջ անունով, որ եթե այսօր դուրս չգաս, այս գիշեր քեզ մոտ մարդ չի մնա։ Գիտցի՛ր, որ դա քեզ համար շատ ավելի վատ կլինի, քան այն բոլոր չարիքները, որ հասել են քեզ մանկությունից սկսած մինչև այժմ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Թագավորը վեր կացավ ու նստեց դռանը. և ամբողջ զորքին տեղեկացրին՝ ասելով. «Ահա թագավորը նստել է դռանը»։ Ամբողջ զորքը եկավ թագավորի առաջ, իսկ Իսրայելը փախել էր, ամեն մարդ՝ իր վրանը։

Տես գլուխը Պատճենել




Բ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:8
10 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմը կանուխ վեր էր կենում ու կանգնում դարպասի ճանապարհին։ Ով գալիս էր արքայի դատաստանին դատ ներկայացնելու, Աբեսաղոմը նրան հարցնում էր. «Դու ո՞ր քաղաքից ես»։ Երբ մարդը պատասխանում էր նրան, թե՝ «Քո ծառան Իսրայելի այսինչ ցեղից է»,


Հովաբը վերցրեց Աբեսաղոմի դիակն ու այն նետեց անտառում մի մեծ, շատ խորունկ վիհի մեջ։ Ողջ Իսրայելը փախավ՝ ամեն մեկն իր բնակավայրը։


Դավիթը նստել էր երկու դարպասների միջև։ Պահակակետի դիտորդը դարպասի տանիքի վրայով գնաց դեպի պարիսպը և իր հայացքը բարձրացնելով՝ տեսավ, որ մի մարդ մենակ վազում է իր կողմը։


Արքան նրանց ասաց. «Ինչ որ ձեզ համար հաճելի է, ես այն կանեմ»։ Եվ արքան մնաց դարպասի մոտ, իսկ ամբողջ ժողովուրդը հարյուրներով ու հազարներով դուրս էր գալիս քաղաքից։


Այդ օրը հաղթանակը սուգի վերածվեց ամբողջ զորքի համար, քանի որ զորքն այդ օրը լսել էր, որ արքան տխրել է իր որդու համար։


Արեգակի մայր մտնելու ժամանակ մունետիկը հայտնեց զորքին. «Ամեն ոք իր քաղաքը, իր երկիրը թող գնա,


Հուդայի զորքը պարտվեց Իսրայելից, և Հուդայի բոլոր զորքերն իրենց վրանները փախան։


Հովրամն իր բոլոր մարտակառքերով եկավ Սիովր, բայց շրջապատվեց եդովմացիների կողմից։ Առավոտյան՝ լույսը չբացված, կարողացավ մարտակառքերի զորավարների հետ ճեղքել պաշարումը։ Այսպիսով նրանք վերադարձան իրենց վրանները։


Այլազգիները պատերազմեցին նրանց դեմ, և Իսրայելի այրերը փախան դեպի իրենց վրանները։ Շատ մեծ կոտորած եղավ, և իսրայելացիներից երեսուն հազար հետևակ ընկավ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ