Քո սրի միջոցով պիտի ապրես և քո եղբորը պիտի ծառայես։ Բայց կգա ժամանակ, երբ կքանդես ու կթոթափես նրա լուծը քո պարանոցից»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա օրոք Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ և իր համար առանձին մի թագավոր օծեց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա օրերին Եդովմն ապստամբեց Հուդայի դեմ, և իրենց վրա մի թագավոր դրեցին։ |
Քո սրի միջոցով պիտի ապրես և քո եղբորը պիտի ծառայես։ Բայց կգա ժամանակ, երբ կքանդես ու կթոթափես նրա լուծը քո պարանոցից»։
Նա Եդովմի մեջ՝ եդովմացիների երկրի բոլոր տեղերում, բերդապահ զորքեր դրեց, և բոլոր եդովմացիները դարձան արքայի հպատակները։ Տերը հովանավորում էր Դավթին ամենուրեք, ուր էլ որ նա գնում էր։
Նա տասը հազար եդովմացիների սպանեց Մայիլում, պատերազմով գրավեց Վեմը և այն կոչեց Հեկթովել, ինչպես և կոչվում է մինչև այսօր։
Երբ Մովաբի երկրի արքան տեսավ, որ պատերազմը տանուլ է տալիս, իր հետ վերցրեց յոթ հարյուր սուսերակիրների, որպեսզի ճեղքելով հասնի Եդովմի արքային, սակայն չկարողացավ։
Նա իր անդրանիկ որդուն, որն իր փոխարեն պետք է թագավորեր, տարավ և ողջակիզեց պարսպի վրա։ Դա մեծ ափսոսանք պատճառեց Իսրայելին, և նրանք, երես դարձնելով նրանցից, գնացին իրենց երկիրը։
Իսրայելի արքան, Հուդայի արքան և Եդովմի արքան գնացին, յոթ օրվա ճանապարհ կտրեցին, սակայն ջուր չկար ո՛չ բանակի, ո՛չ էլ իրենց հետ եղող անասունների համար։
Եդովմն անջատ մնաց Հուդայի երկրից։ Եվ այդպես է մինչև այսօր։ Այդ ժամանակ ապստամբեց նաև Լեբնան։