Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Այդպես էլ եղավ. և խուռն ամբոխը դռան առաջ կոխոտեց նրան, ու նա մեռավ։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Եվ այդպես էլ եղավ նրա հետ. ժողովուրդը կոխկռտեց նրան դռան արանքում, և նա մեռավ։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:20
10 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ զորապետը պատասխանել էր Եղիսեեին. «Տերը եթե անգամ երկնքի սահանքները բացի, մի՞թե այդպիսի բան կարող է լինել»։ Այդ ժամանակ Եղիսեեն ասել էր. «Քո աչքերով պիտի տեսնես դա, սակայն դու դրանցից չպիտի ուտես»։


Եղիսեեն, խոսելով այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, ասաց. «Վե՛ր կացեք ու գնացե՛ք դու և քո տնեցիները, պանդո՛ւխտ եղեք այնտեղ, որտեղ կարող եք ապրել, քանզի Տերը սով է ուղարկելու երկրի վրա. դա արդեն եկել է և յոթ տարի է տևելու երկրի վրա»։


Նրանք, առավոտյան կանուխ արթնանալով, գնացին Թեկովայի անապատը։ Երբ նրանք ճանապարհ էին ընկնում, Հովսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեք, Հուդայի և Երուսաղեմի բնակիչնե՛ր, հավատացե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և նա էլ ձեզ կհավատա, հավատացե՛ք նրա մարգարեներին ու հաջողություն կունենաք»։


թե ինչպե՛ս է լցվելու իր որովայնը։ Աստված նրա վրա է ուղարկելու իր սրտմտությունն ու զայրույթը, վրան ցավեր է թափելու,


իր ծառաների խոսքերն է հաստատում և արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ես եմ, որ Երուսաղեմին ասում եմ. “Բնակելի՛ դարձիր”, և Հուդայի երկրի քաղաքներին՝ “Վերստի՛ն կառուցվեք”։ Եվ ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։


Եփրեմի գլուխը Սամարիան է, իսկ Սամարիայի գլուխը՝ Ռոմելայի որդին, եթե չհավատաք, չեք հասկանա”»։


Եվ Անանիա մարգարեն նույն այդ տարվա մեջ՝ յոթերորդ ամսին, մեռավ։


Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. «Քանի որ դուք ինձ չհավատացիք, որ ցույց տաք իմ սրբությունն Իսրայելի որդիների առջև, ուստի դուք այդ ժողովրդին չեք առաջնորդի այն երկիրը, որ դրանց եմ տվել»։