Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Եղիսեեն, խոսելով այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, ասաց. «Վե՛ր կացեք ու գնացե՛ք դու և քո տնեցիները, պանդո՛ւխտ եղեք այնտեղ, որտեղ կարող եք ապրել, քանզի Տերը սով է ուղարկելու երկրի վրա. դա արդեն եկել է և յոթ տարի է տևելու երկրի վրա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Եղիսեն խոսեց այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, թե՝ «Վե՛ր կաց և գնա՛ դու և քո ընտանիքը և պանդո՛ւխտ եղիր, ուր որ կարող ես, որովհետև Տերը սով է կանչել, և այն յոթ տարով գալու է այս երկիրը»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 8:1
31 Խաչաձեւ Հղումներ  

Ես սուր կբերեմ երկրի վրա, ցորենի վրա, գինու վրա, յուղի վրա ու երկրի բոլոր բույսերի վրա, մարդկանց վրա ու անասունի վրա և նրանց ձեռքերի բոլոր վաստակների վրա»։


Բանակատեղիում բարկացրին Մովսեսին Եվ Ահարոնին՝ Տիրոջ նվիրյալին։


Դատավորների կառավարման օրերին սով եղավ երկրում։ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց բնակվելու Մովաբի դաշտում։


Մանուկը մեծացավ։ Մի օր տղան գնաց իր հոր, հնձողների մոտ ու ասաց իր հորը. «Գլո՜ւխս, գլո՜ւխս»։


Այդ երկրում սով եղավ։ Աբրամն իջավ Եգիպտոս՝ այնտեղ բնակվելու պանդխտության մեջ, քանի որ սովը սաստկացել էր։


Արդարև, ասում եմ ձեզ, որ Եղիայի օրոք Իսրայելում բազում այրիներ կային, երբ երկինքը փակվեց երեք տարի ու վեց ամիս, և ամբողջ երկրի վրա մեծ սով եղավ։


Եղիան գնաց Աքաաբին ներկայանալու, իսկ Սամարիայում սաստիկ սով էր։


Գաղաադի Թեզբե գյուղից սերած Եղիա մարգարեն ասաց Աքաաբին. «Կենդանի է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող չի իջնի կամ անձրև չի գա, մինչև որ ես չասեմ»։


Երբ ձեզ նեղեմ հացի պակասությամբ, մեկ թոնիրը բավական կլինի տասը կնոջ հաց եփելու համար, և ձեզ հաց պիտի բաժանեն հաշված կշռով։ Պիտի ուտեք ու չպիտի կշտանաք։


Նրանցից Ագաբոս անունով մեկը վեր կացավ և Հոգու միջոցով կանխանշեց, որ ամբողջ աշխարհում մեծ սով է լինելու, որը և եղավ Կլավդիոս կայսեր օրոք։


որովհետև դրանք վրեժխնդրության օրեր են, որպեսզի կատարվեն բոլոր գրվածները։


և մեծ երկրաշարժներ ու տարբեր տեղերում սով ու ժանտախտ պիտի լինեն. պիտի լինեն արհավիրքներ և մեծամեծ նշաններ երկնքից։


որովհետև չարչարանքի սկիզբը դնելու եմ այն քաղաքից, որի վրա դրված է իմ անունը։ Իսկ դուք չե՞ք պատժվի. անշուշտ պիտի պատժվեք, որովհետև ես սրի պիտի մատնեմ բոլորին, ովքեր բնակվում են երկրի վրա”,- ասում է Զորությունների Տերը։


Գադը եկավ Դավթի մոտ, պատմեց ու ասաց. «Ընտրի՛ր, որն ուզում ես. կա՛մ քո երկրում երեք տարի սով պիտի լինի, կա՛մ երեք ամիս դու պիտի փախչես քո թշնամիների առաջից, ու քեզ պիտի հալածեն, կա՛մ էլ երեք օր մահ պիտի լինի քո երկրում։ Արդ, մտածի՛ր ու ասա՛, թե ի՛նչ պատասխան տանեմ ինձ ուղարկողին»։


Դավթի օրոք երեք տարի իրար հետևից սով եղավ, և Դավիթը դիմեց Տիրոջը։ Տերն ասաց. «Սավուղի և նրա տան արյունահեղության պատճառով է այս պատուհասը, որովհետև նա կոտորել է գաբավոնացիներին»։


Նրանք ասացին փարավոնին. «Պանդխտության ենք եկել այս երկիրը, որովհետև քո ծառաների ոչխարները կեր չունեին, քանի որ քանանացիների երկրում սովը սաստկացավ։ Արդ, թո՛ւյլ տուր, որ մենք՝ քո ծառաները, բնակվենք Գեսեմ երկրում»։


Այն, որ փարավոնի երազը կրկնվել է երկու անգամ, վկայում է, որ Աստծու խոսքը հաստատապես կատարվելու է, և որ Աստված չի հապաղելու։


Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի տեսած երազները նույն իմաստն ունեն. Աստված փարավոնին հայտնել է այն, ինչ որ անելու է։


Երկրում սով եղավ. այն նախորդ սովից բացի, որ եղել էր Աբրահամի ժամանակ։ Իսահակը գնաց Գերարայի փղշտացի արքա Աբիմելեքի մոտ։


և վրա հասան սովի յոթ տարիները, ինչպես ասել էր Հովսեփը։ Եվ ողջ աշխարհում սով եղավ, սակայն եգիպտացիների երկրում հաց կար։


իսկ Եղիսեեն վերադարձավ Գաղգաղա։ Երկրում սով էր. մարգարեները նստած էին Եղիսեեի առջև։ Եղիսեեն իր սպասավորին ասաց. «Մեծ կաթսան կրակի՛ն դիր և ապո՛ւր եփիր մարգարեների համար»։


Այդպես էլ եղավ. և խուռն ամբոխը դռան առաջ կոխոտեց նրան, ու նա մեռավ։


Կինը վեր կացավ և արեց այնպես, ինչպես Եղիսեեն էր ասել. ինքն ու տնեցիները գնացին և յոթ տարի պանդուխտ մնացին այլազգիների երկրում։


Եղիսեեն աղաղակեց ու ասաց Գեեզիին. «Այստե՛ղ կանչիր սոմնացի կնոջը»։ Նա կանչեց նրան, և կինը ներս մտավ։ Եղիսեեն ասաց.


«Ես ատամնացավ բերեցի ձեզ վրա ձեր բոլոր քաղաքներում և հացի կարոտություն՝ ձեր բոլոր վայրերում, բայց չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ