Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 7:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արքան գիշերով ելավ և ասաց իր ծառաներին. «Հիմա ասեմ ձեզ, թե ասորիները մեզ ինչ են արել։ Գիտենալով, որ սոված ենք, ելել են բանակատեղիից և թաքնվել բաց դաշտում՝ մտածելով, որ թերևս քաղաքից դուրս կգանք, մեզ կենդանի կբռնեն և կմտնեն քաղաքը»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ թագավորը գիշերը վեր կացավ ու ասաց իր ծառաներին. «Թողեք ձեզ պատմեմ, թե ասորիներն ի՛նչ են արել մեզ. նրանք գիտեն, որ մենք սոված ենք, և բանակատեղիից դուրս են ելել՝ դաշտում թաքնվելու՝ ասելով. “Երբ նրանք քաղաքից դուրս գան, մենք նրանց ողջ-ողջ կբռնենք և քաղաք կմտնենք”»։ |
Նրա ծառաներից մեկն ասաց. «Թող մարդիկ Իսրայելի մեջ փոքր քանակով մնացած ձիերից հինգը վերցնեն, գնանք ու հետախուզենք»։
Պատվիրեց նրանց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք դարանամուտ պիտի լինեք քաղաքի հետևի կողմից։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։