Նրանք գնացին, ձայն տվեցին քաղաքի դարպասի պահապաններին, պատմեցին նրանց՝ ասելով. «Մտանք ասորիների բանակատեղին, այնտեղ ոչ ոք չկար, մարդու ձայն չէր լսվում, միայն ձիեր ու էշեր էին կապված, իսկ վրանները մնում էին, ինչպես որ կային»։
Արքան գիշերով ելավ և ասաց իր ծառաներին. «Հիմա ասեմ ձեզ, թե ասորիները մեզ ինչ են արել։ Գիտենալով, որ սոված ենք, ելել են բանակատեղիից և թաքնվել բաց դաշտում՝ մտածելով, որ թերևս քաղաքից դուրս կգանք, մեզ կենդանի կբռնեն և կմտնեն քաղաքը»։