Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Եփեցինք իմ որդուն ու կերանք։ Հաջորդ օրն ասացի նրան. “Տո՛ւր քո որդուն, որ ուտենք”, սակայն նա թաքցրեց իր որդուն»։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Մենք էլ տղայիս եփեցինք և կերանք նրան։ Ես մյուս օրն իրեն ասում եմ. “Տո՛ւր քո տղային, որ ուտենք”, բայց նա թաքցրել է իր տղային»։

Տես գլուխը



Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:29
9 Խաչաձեւ Հղումներ  

Այն կինը, որի որդին կենդանի էր, ցավից գալարվեց իր որդու համար։ Նա ասաց արքային. «Լսի՛ր ինձ, տե՛ր, կենդանի մանկանը տվե՛ք նրան, միայն թե մի՛ սպանեք մանկանը»։ Մյուս կինն ասաց. «Ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մեջտեղից կիսե՛ք նրան»։


«Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի՞ գթա իր որովայնի ծնունդներին, և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա,- ասում է Տերը։-


Ինչպես որ մայրն է գգվում իր մանկանը, այնպես էլ ես պիտի գգվեմ ձեզ, և դուք պիտի մխիթարվեք Երուսաղեմում։


Գթասիրտ կանանց ձեռքերը եփեցին իրենց մանուկներին, որոնք իմ ժողովրդի դստեր կործանման ժամանակ նրանց համար կերակուր դարձան։


Եթե դրանից հետո էլ ինձ չանսաք ու հակառակ գնաք ինձ,


Եվ կուտեք ձեր տղաների մարմինները, կուտեք ձեր դուստրերի մարմինները։


Քեզ կնեղի քո բոլոր քաղաքներում, մինչև որ տապալվեն քո բարձր պարիսպներն ու ամրությունները, որոնց վրա հույս ես դրել քո ամբողջ երկրում։ Քեզ կնեղի քո բոլոր այն քաղաքներում, որ Տերը՝ քո Աստվածը, տվեց քեզ։


Քո թշնամու՝ քեզ պատճառած տառապանքի ու նեղության ժամանակ կուտես քո որովայնի ծնունդները՝ Տիրոջ քեզ տված տղաներիդ ու աղջիկներիդ միսը։


Զրկված լինելու պատճառով նա իր անձկության և նեղության մեջ բոլորից թաքուն պիտի խորովի և ուտի իր միջից ընկած ընկերքն ու իր իսկ ծնած զավակին, որովհետև թշնամին քո բոլոր քաղաքներում քեզ տառապանք է պատճառելու։