Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Այն կինը, որի որդին կենդանի էր, ցավից գալարվեց իր որդու համար։ Նա ասաց արքային. «Լսի՛ր ինձ, տե՛ր, կենդանի մանկանը տվե՛ք նրան, միայն թե մի՛ սպանեք մանկանը»։ Մյուս կինն ասաց. «Ո՛չ իմը թող լինի, ո՛չ նրանը, մեջտեղից կիսե՛ք նրան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Այդ ժամանակ այն կինը, որի տղան էր ողջը, ցավից գալարվեց իր տղայի համար, պատասխանեց թագավորին՝ ասելով. «Ո՜հ, տե՛ր իմ, ողջ երեխային նրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք նրան». մինչդեռ մյուս կինն ասաց. «Թող ո՛չ ինձ լինի, ո՛չ քեզ, կտրե՛ք»։

Տես գլուխը Պատճենել




Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:26
12 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփը հուզվեց, երբ տեսավ իր եղբորը, աղիքները գալարվեցին, և սիրտը լցվեց։ Մտնելով իր սենյակը՝ լաց եղավ։


Արքան ասաց. «Կտրե՛ք, երկու կե՛ս արեք այս կենդանի ծծկեր մանկանը, նրա մի կեսը տվե՛ք սրան ու մյուս կեսը՝ նրան»։


Պատասխան տվեց արքան՝ ասելով. «Նրա՛ն տվեք կենդանի մանկանը, ով ասաց՝ “Դրա՛ն տվեք, միայն թե մի՛ սպանեք երեխային”։ Նա է դրա մայրը»։


Ինձ հանեց տառապանքի հորից, կավի ու տիղմի միջից, Ժայռի վրա հաստատեց ոտքերս Եվ ուղղեց իմ ընթացքը։


«Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի՞ գթա իր որովայնի ծնունդներին, և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա,- ասում է Տերը։-


Եփրեմն իմ սիրելի որդին է, գուրգուրելի մանուկը. հենց որ իմ խոսքը նրա մասին է լինում, նորից հիշում եմ նրան։ Ահա թե ինչու շտապում եմ օգնել նրան, անչափ պիտի ողորմեմ նրան»,- ասում է Տերը։


Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, բայց կպաշտպանեմ քեզ, Իսրայե՛լ, ի՞նչ անեմ քեզ. քեզ կհամարեմ ինչպես Ադամա և ինչպես Սեբոյիմ։ Սիրտս շրջվեց, գութս շարժվեց։


անագորույն, ուխտադրուժ, անգութ, անհաշտ, անողորմ։


Աստված է իմ վկան, թե ինչպե՜ս եմ կարոտել ձեզ ամենքիդ Քրիստոս Հիսուսի գորովով։


Արդ, եթե կա մխիթարություն Քրիստոսով, եթե կա սիրո սփոփանք, եթե կա Հոգու հաղորդություն, եթե կա գթություն և ողորմություն,


տմարդի, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր,


Ով այս աշխարհի բարիքներից ունենա և տեսնի իր եղբորը մի բանի կարոտ ու փակի իր սիրտը նրա առաջ, Աստծու սերն ինչպե՞ս պիտի կարողանա բնակվել նրա մեջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ