Վերադառնալով՝ նա մի զույգ եզ վերցրեց, մորթեց և հերկելու գործիքներով խորովեց դրանց միսը, բաժանեց ժողովրդին։ Մարդիկ կերան, իսկ ինքը գնաց Եղիայի հետևից ու ծառայեց նրան։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Առավոտ կանուխ Եղիսեեն զարթնեց և դուրս եկավ, որ պաշտամունք կատարի։ Նա տեսավ, որ զորքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը։ Սպասավորը նրան ասաց. «Տե՜ր, ի՞նչ պիտի անենք»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Աստծու մարդու ծառան առավոտ կանուխ վեր կացավ ու դուրս ելավ. ահա զորքը, ինչպես նաև ձիերն ու կառքերը շրջապատել էին քաղաքը, և ծառան ասաց նրան. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ անենք»։ |
Վերադառնալով՝ նա մի զույգ եզ վերցրեց, մորթեց և հերկելու գործիքներով խորովեց դրանց միսը, բաժանեց ժողովրդին։ Մարդիկ կերան, իսկ ինքը գնաց Եղիայի հետևից ու ծառայեց նրան։
Հովսափատն ասաց. «Մի՞թե այստեղ Տիրոջ մի մարգարե չկա, որ նրա միջոցով Տիրոջը հարցնենք»։ Իսրայելի արքայի ծառաներից մեկն ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսեեն, որը Եղիայի ձեռքին ջուր էր լցնում»։
Սպասավոր Գեեզին ասաց Եղիսեեին. «Իմ տերը հրաժարվեց վերցնել ասորի Նեեմանի բերած նվերները։ Կենդանի է Տերը. ես նրա հետևից կվազեմ ու մի բան կվերցնեմ»։
Թող Նեեմանի բորոտությունը քեզ ու քո սերնդին կպչի հավիտյան»։ Եվ Գեեզին դուրս եկավ նրա մոտից ձյան նման սպիտակած բորոտ մարմնով։
Նա մարտակառքեր, երիվարներ և մեծաքանակ զորք ուղարկեց։ Սրանք եկան ու գիշերը պաշարեցին քաղաքը։
Եվ ահա երբ նրանցից մեկը գերան էր կտրում, կացինը ջուրն ընկավ։ Նա բացականչելով ասաց. «Օ՜, Տե՛ր, ես այն փոխ էի առել»։
Ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, մի՞թե նրանց դատաստանը չես տեսնելու։ Չէ՞ որ մենք զորություն չունենք այս մեծ բազմության դեմ կանգնելու և չգիտենք, թե ի՛նչ անենք նրանց դեմ։ Մեր աչքերը քեզ են ուղղված»։
Օտարները հարձակվեցին ինձ վրա, Հզորները կյանքս խլել ուզեցին Եվ քեզ, Աստվա՛ծ, իբրև իմ օգնական չհամարեցին։
Հիսուսը նրանց ասաց. «Ինչո՞ւ եք վախենում, թերահավատնե՛ր»։ Այն ժամանակ վեր կացավ, սաստեց հողմերին ու լճին, և մեծ խաղաղություն տիրեց։
Սալամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խոսքն էին քարոզում՝ որպես օգնական ունենալով նաև Հովհաննեսին։