Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

11 Հովսափատն ասաց. «Մի՞թե այստեղ Տիրոջ մի մարգարե չկա, որ նրա միջոցով Տիրոջը հարցնենք»։ Իսրայելի արքայի ծառաներից մեկն ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսեեն, որը Եղիայի ձեռքին ջուր էր լցնում»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

11 Եվ Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ մի մարգարե չկա՞, որ Տիրոջ խոսքը հարցնենք նրանից»։ Իսրայելի թագավորի ծառաներից մեկը պատասխանեց և ասաց. «Այստեղ է Սափատի որդի Եղիսեն, որը ջուր էր լցնում Եղիայի ձեռքերին»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 3:11
27 Խաչաձեւ Հղումներ  

թող մի քիչ ջուր բերեն՝ ձեր ոտքերը լվալու, ապա զովացե՛ք այս ծառի տակ։


Վերադառնալով՝ նա մի զույգ եզ վերցրեց, մորթեց և հերկելու գործիքներով խորովեց դրանց միսը, բաժանեց ժողովրդին։ Մարդիկ կերան, իսկ ինքը գնաց Եղիայի հետևից ու ծառայեց նրան։


Հովսափատն ասաց Իսրայելի արքային. «Այստեղ արդյոք Տիրոջ մարգարե կա՞, թե՞ ոչ, որ նրա՛ միջոցով Տիրոջը հարցնենք»։


Եղիսեեն այնտեղից գնաց Կարմելոս լեռը և այնտեղից վերադարձավ Սամարիա։


Իսրայելի արքան ասաց. «Ավա՜ղ, Տերը պաշարել է իրար մոտ հավաքված երեք թագավորներիս, որ նրանց մովաբացիների ձեռքը հանձնի»։


Հովսափատն ասաց. «Տիրոջ խոսքը նրա հետ է»։ Իսրայելի արքան, Հուդայի Հովսափատ արքան և Եդովմի արքան եկան նրա մոտ։


Սակայն նա միացավ Նաբատի որդի Հերոբովամի գործած մեղքերին, որն Իսրայելին մեղանչել էր տվել, և դրանցից չհրաժարվեց։


Այսպիսով Սավուղը, համաձայն Տիրոջ խոսքի, մեռավ իր այն անօրենությունների պատճառով, որ գործել էր Տիրոջ դեմ, որովհետև Տիրոջ խոսքը չպահելով՝ վհուկներից խորհուրդ հարցրեց։ Սամուել մարգարեն պատասխան տվեց նրան,


Դավիթն Աստծուն հարցրեց՝ ասելով. «Հարձակվե՞մ այլազգիների վրա, դու նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Տերը նրան ասաց. «Հարձակվի՛ր, և ես նրանց քո ձեռքը կմատնեմ»։


Դավիթը դարձյալ հարցրեց Աստծուն, և Աստված նրան ասաց. «Մի՛ գնա նրանց հետևից, այլ շրջվի՛ր և նրանց մոտեցի՛ր տանձենիների մոտ։


Չէ՞ որ առաջին անգամ Աստված մեզ մահացու հարված հասցրեց այն պատճառով, որ դուք այնտեղ չէիք։ Հիրավի, մենք տապանակի հետ չէինք վարվել, ինչպես կարգն է»։


Հովսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարե չկա՞, որ նրան էլ հարցնենք»։


Քանզի Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, Որ տալիս է սրան ու նրան։ Սակայն նրա մրուրը չի պակասի, Եվ երկրի բոլոր մեղավորները կխմեն այն։


Քո և քո ծառաների ու ժողովրդի հանդեպ ի՞նչ մեղք գործեցի,- ասաց Երեմիան Սեդեկիա թագավորին,- որ դու ինձ բանտ ես նստեցրել։


Դրա համար Տերը՝ Աստված, ոչ մի բան չի անի, մինչև խրատ չհայտնի իր ծառա մարգարեներին։


Բայց դուք ևս գիտեք նրա հավատարմությունը, որովհետև ինչպես զավակը հորը կծառայեր, այնպես էլ նա ինձ հետ Ավետարանին ծառայեց։


և վկայվել է բարի գործերով. մեծացրել է զավակներ, եղել է հյուրասեր, լվացել է սրբերի ոտքերը, օգնության է հասել նեղության մեջ եղողներին, ամբողջությամբ նվիրվել է բարեգործության։


Մովսեսի՝ Տիրոջ ծառայի վախճանվելուց հետո Տերն ասաց Հեսուին՝ Նավեի որդուն, Մովսեսի օգնականին.


Իսրայելի իշխանները վերցրին նրանց պաշարը, բայց Տիրոջը չհարցրին։


Վեր կացան ելան Բեթել, և Իսրայելի որդիները հարցրին Աստծուն ու ասացին. «Բենիամինի որդիների հետ պատերազմելու համար ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը»։ Տերն ասաց. «Հուդան թող լինի առաջնորդը»։


Իսրայելի որդիները վեր կացան և մինչև երեկո լաց եղան Տիրոջ առաջ և Տիրոջը հարցրին ու ասացին. «Շարունակե՞նք պատերազմել մեր եղբոր՝ Բենիամինի դեմ»։ Տերն ասաց. «Դո՛ւրս եկեք նրանց վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ