Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եվ ահա երբ նրանցից մեկը գերան էր կտրում, կացինը ջուրն ընկավ։ Նա բացականչելով ասաց. «Օ՜, Տե՛ր, ես այն փոխ էի առել»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ երբ մեկը գերան էր կտրում, կացնի երկաթը ջուրն ընկավ, և նա բարձր գոչեց ու ասաց. «Վա՜յ, տե՛ր իմ». դա էլ փոխ առնված էր։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի արքան ասաց. «Ավա՜ղ, Տերը պաշարել է իրար մոտ հավաքված երեք թագավորներիս, որ նրանց մովաբացիների ձեռքը հանձնի»։


Նա գնաց ու դա պատմեց Աստծու մարդուն։ Եղիսեեն ասաց. «Գնա յուղը վաճառի՛ր, վճարի՛ր քո պարտքը, և դու ու քո որդիները մնացած յուղով ապրե՛ք»։


Առավոտ կանուխ Եղիսեեն զարթնեց և դուրս եկավ, որ պաշտամունք կատարի։ Նա տեսավ, որ զորքը երիվարներով ու մարտակառքերով պաշարել է քաղաքը։ Սպասավորը նրան ասաց. «Տե՜ր, ի՞նչ պիտի անենք»։


Եվ գնաց նրանց հետ։ Հասան Հորդանան գետի եզերքը։ Այնտեղ ծառ էին կտրում։


Աստծու մարդը հարցրեց. «Ո՞ւր ընկավ»։ Նա ցույց տվեց տեղը, և Եղիսեեն, մի փայտ կտրելով, այնտեղ գցեց, ու երկաթը ջրի երեսը լողաց։


Ովքեր ինձ բարու փոխարեն չար հատուցեցին, Չարախոսեցին իմ մասին, Քանզի արդարության հետևից էի ընթանում։


Եթե կացինը բթանա, նրա բերանն էլ է բթանում, և պակասում է նրա զորությունը, իսկ իմաստությունն առավելություն է մարդու համար։


Բարձունքները սրով պիտի ընկնեն, և Լիբանանն իր բարձունքներով պիտի կործանվի։


նրա տանջանքների երկյուղից հեռու կանգնելով՝ պիտի ասեն. «Վա՜յ քեզ, մե՛ծ քաղաք Բաբելոն, հզո՛ր քաղաք, մեկ ժամում եկավ հասավ քո դատաստանը»։


«Վա՜յ, վա՜յ, մե՛ծ քաղաք, որ հագել էիր բեհեզ, ծիրանի և որդան կարմիր ու կրում էիր ոսկե զարդարանքներ, թանկարժեք քարեր և մարգարիտներ,


Եվ հող պիտի ցանեն իրենց գլուխներին, բարձր ձայնով գուժելով, լալով ու սգալով պիտի ասեն. «Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որով ծովում նավ ունեցող ամեն մարդ հարստանում էր՝ շնորհիվ քո ճոխության, ինչպե՞ս անարգվեցիր մեկ ժամում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ