Արդ, ինձ որտեղի՞ց միս, որ տամ այս ողջ ժողովրդին, քանի որ նրանք լաց են լինում ինձ մոտ և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:43 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրա սպասավորն ասաց. «Ի՞նչ ես տալիս, որ հարյուր մարդու առջև դնեմ»։ Նա ասաց. «Տո՛ւր ժողովրդին, որ ուտեն, քանի որ այսպես է ասում Տերը. “Պիտի ուտեն, և պիտի ավելանա”»։ Ծառան դրեց նրանց առջև, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրա ծառան ասաց. «Այս ի՞նչ է, որ դնեմ հարյուր մարդու առաջ»։ Բայց նա ասաց. «Տո՛ւր մարդկանց, որ ուտեն, որովհետև այսպես է ասում Տերը. “Պիտի ուտեն, և դեռ պիտի ավելանա”»։ |
Արդ, ինձ որտեղի՞ց միս, որ տամ այս ողջ ժողովրդին, քանի որ նրանք լաց են լինում ինձ մոտ և ասում. “Մեզ մի՛ս տուր, որ ուտենք”։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Տիրոջ ձեռքը մի՞թե ուժասպառվել է։ Այժմ կտեսնես՝ իմ ասածը կկատարվի՞, թե՞ ոչ»։
«Եվ երբ յոթ նկանակով չորս հազար հոգի կերակրվեցին, կտորտանքներով լի քանի՞ զամբյուղ հավաքեցիք»։ Նրանք պատասխանեցին՝ «Յոթ»։
Աշակերտները նրան պատասխանեցին. «Այս ամայի վայրում որտեղի՞ց կարող ես նրանց հացով կշտացնել»։
Նրանց ասաց. «Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք»։ Նրանք ասացին. «Մենք հինգ նկանակից և երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք և այս ժողովրդի համար բավարար ուտելիք չգնենք»։
«Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ. բայց այդքանն ի՞նչ է այսքան մարդու համար»։