Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ապա եկավ Եղիսեեի մոտ՝ լեռը, և գրկեց նրա ոտքերը։ Գեեզին մոտեցավ, որ նրան հետ քաշի, բայց Եղիսեեն ասաց. «Թո՛ւյլ տուր նրան, որովհետև նրա սիրտը վշտահար է, և Տերն ինձնից դա թաքցրել է, չի հայտնել ինձ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Կինը գնաց սարը՝ Աստծու մարդու մոտ, և բռնեց նրա ոտքերից. Գեեզին մոտեցավ, որ նրան ետ քաշի, բայց Աստծու մարդն ասաց. «Թո՛ղ դրան, որովհետև նրա սրտում ցավ կա, և Տերը ծածկել է ինձնից և ինձ չի իմացրել»։ |
Կքշես ու կգնաս Աստծու մարդու մոտ, Կարմելոս լեռը»։ Երբ Եղիսեեն տեսավ, որ կինը գալիս է իր մոտ, ասաց իր սպասավոր Գեեզիին. «Ահա նա այն սոմնացի կինն է։
Ընդառա՛ջ գնա և հարցրո՛ւ. “Ողջ-առո՞ղջ ես, ողջ-առո՞ղջ է ամուսինդ, ողջ-առո՞ղջ է երեխադ”»։ Նա ասաց. «Ողջ-առողջ ենք»։
Ծառաներից մեկն ասաց. «Ո՛չ ոք, տե՛ր իմ արքա, Իսրայելում գտնվող Եղիսեե մարգարեն է Իսրայելի արքային հայտնում նույնիսկ այն բոլոր խոսքերը, որ դու քո ննջասենյակում ես խոսում»։
Զգայուն մարդու սիրտը զգում է իր հոգու տանջանքը, իսկ ուրախության պահին չի ամբարտավանանում։
Իմաստուն ծառան հանդարտեցնում է մարդու ցասումը, իսկ ո՞վ կարող է հանդուրժել մարդու նեղսրտությունը։
Հիսուսը, սակայն, չպատասխանեց նրան։ Նրա աշակերտները մոտեցան և աղաչում էին նրան ու ասում. «Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից»։
Ժողովուրդն սկսեց սաստել նրանց, որ լռեն։ Իսկ նրանք ավելի բարձր էին աղաղակում և ասում. «Ողորմի՛ր մեզ, Տե՛ր, Դավթի՛ Որդի»։
Հանկարծ նրանց դիմաց ելավ Հիսուսը և ասաց. «Ողջո՜ւյն ձեզ»։ Նրանք մոտենալով փարվեցին նրա ոտքերին և երկրպագեցին նրան։
Հիսուսի մոտ մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա, բայց աշակերտները հանդիմանում էին նրանց, ովքեր բերում էին։
Հիսուսը նրանց ասաց. «Թողե՛ք նրան, ինչո՞ւ եք անհանգստություն պատճառում, քանի որ նա ինձ համար մի բարի գործ արեց։
կանգնեց Հիսուսի հետևում՝ նրա ոտքերի մոտ։ Լաց էր լինում, ու հանկարծ սկսեց արտասուքներով թրջել նրա ոտքերը և իր գլխի մազերով սրբում էր, համբուրում նրա ոտքերը և այդ յուղով օծում։
Այլևս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետև ծառան չգիտի, թե տերն ի՛նչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետև այն բոլորը, ինչ իմ Հորից լսեցի, հայտնեցի ձեզ։
Եվ այդ խոսքի վրա նրա աշակերտները եկան ու զարմանում էին, որ նա խոսում էր այդ կնոջ հետ, բայց նրանցից ոչ ոք չասաց, թե՝ ի՞նչ ես ուզում կամ ի՞նչ ես խոսում դրա հետ։