Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ Բարձրադիր վայրը [𝕸 Մորիա] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ»։
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 4:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տարավ նրան իր մոր մոտ. երեխան մոր ծնկներին քնեց մինչև կեսօր ու մեռավ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա վերցրեց նրան ու տարավ իր մոր մոտ, և նա մինչև կեսօր մնաց մոր ծնկների վրա ու մեռավ։ |
Եվ նրան ասաց. «Վերցրո՛ւ քո սիրելի որդուն՝ Իսահակին, որին սիրեցիր, գնա՛ Բարձրադիր վայրը [𝕸 Մորիա] և այնտեղ՝ լեռներից մեկի վրա, որ ցույց կտամ քեզ, նրան մատուցի՛ր որպես ողջակեզ»։
Բայց Իսրայելը Հովսեփին ավելի շատ էր սիրում, քան մյուս բոլոր որդիներին, որովհետև իր ծերության ժամանակ էր ծնվել, և նրա համար մի ծաղկյա պատմուճան պատրաստեց։
Այս դեպքերից հետո այնպես պատահեց, որ տանտիկնոջ որդին հիվանդացավ։ Հիվանդությունն այնքան ծանր էր, որ տղան մահացավ։
«Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի՞ գթա իր որովայնի ծնունդներին, և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա,- ասում է Տերը։-
Ինչպես որ մայրն է գգվում իր մանկանը, այնպես էլ ես պիտի գգվեմ ձեզ, և դուք պիտի մխիթարվեք Երուսաղեմում։
Երբ քաղաքի դարպասին մոտեցավ, ահա դուրս էր բերվում մի մեռել, միակ որդին իր մոր, որ այրի մի կին էր, և քաղաքից բազում ժողովուրդ նրա հետ էր։
Նրա քույրերը Հիսուսի մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Տե՛ր, ահավասիկ նա, ում սիրում էիր, հիվանդացել է»։